Շիրակի մարզում մինչ օրս 26.140 նմուշառում է կատարվել․ դրական դեպքերն ու մահվան ելքերը փոքր թիվ են կազմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզում մինչ օրս 26.140 նմուշառում է կատարվել․ դրական դեպքերն ու մահվան ելքերը փոքր թիվ են կազմում

18:30 25.01.2021

Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են: Աշնանը գրանցված աճից հետո, նվազումը մասնագետները համարում են համաճարակաբանական օրինաչափություն: Միևնույն ժամանակ, COVID-ի ևս մեկ ալիք կանխատեսում են փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին: Սուր շնչառական վիրուսները սեզոնային բնույթ ունեն և այս ամիսները տարածման ժամանակաշրջան են համարվում:

Մասնագետները խոսել են պատվաստումների արդյունավետության, կոլեկտիվ իմունիտետի և Գյումրիում կորոնավիրուսի բուժման բաժանմունքների փակման մասին:

Շիրակի մարզում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է անցած տարվա մարտի 26-ին: Իսկ, ընդհանուր առմամբ, մինչ օրս մարզում կատարվել է 26․140 նմուշառում:

«Ունենք 6․171 դրական հաստատված դեպք և 138 մահվան ելք: Հիվանդացությունը բնակչության թվի 3 %-ը չի գերազանցում, իսկ մահերը 1,5-2%-ը չեն գերազանցում: Վերջին շրջանում նշվում է, որ  մահացությունը բարձրացել է: Ես կասեի, ոչ թե մահացությունն է բարձրացել, այլ ուշ դիմելիության հետևանքով դեպքերը բարդացել են»,- ասել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրեն Արմինե Անդրյանը:

Բարդ դեպքերը հոսպիտալացվել են մայրաքաղաքում կամ «Գյումրի» բժշկական կենտրոնում, որտեղ կորոնավիրուսի բուժման համար բաժանմունք բացվեց: Բարդ դեպքերը Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից այստեղ էին տեղափոխվում, որովհետև ինֆեկցիոն հիվանդանոցը մոնոպրոֆիլ է, իսկ բժշկական կենտրոնը՝ բազմապրոֆիլ ու ավելի հարմար ուղեկցող հիվանդություններ ունեցողների համար: Այստեղ էլ եղել են հիվանդներ, որոնք ընդունվել են կորոնավիրուսի ախտանիշներով, բայց թեստի բացասական պատասխանով:

 

 

Հիմա «Գյումրի» կենտրոնի բաժանմունքը փակվել է, ինֆեկցիոնն էլ վերադարձել է իր գործառույթներին: Հոսպիտալացման ենթակա հիվանդները քիչ են: Ծանր դեպքերն ուղեգրվում են մայրաքաղաքի բուժհաստատություններ, թեթև ախտանշաններով մարդկանց բուժումը տնային պայմաններում է: Միևնույն ժամանակ, համաճարակաբանները կանխատեսում են, որ փետրվար-ապրիլ ամիսների հիվանդացության աճ է գրանցվելու: Ու այս պարագայում, կորոնավիրուսի բուժման համար ծավալված մահճակալային ֆոնդի վերապրոֆիլավորումը արդարացված չեն համարում:

«Գուցե շատ քիչ՝ 50 կամ 30 մահճակալով, բայց պետք էր թողնել, որ այդ մահճակալները գործեին: Եթե ֆինանսավորումն այդ մահճակալների համար պետք է կատարվի Երևանում, թող Երևանից այդքան մահճակալի չափով ֆինանսավորվեն մարզերը: Ես ապակենտրոնացման կողմնակից եմ և դա ի շահ բնակիչների է»,- նշել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը:

Արհեստական իմունիտետ ձևավորելու գործընթացը Հայաստանում ևս մեկնարկելու է: Խոսքը պատվաստումների մասին է: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի տնօրենն է նշում՝ պատվաստումների 4 տարբերակներ են քննարկվել ու փորձարկվել:

 

Առաջին փուլով նախատեսված է բնակչության 1 տոկոսին պատվաստել, որի մեջ ընդգրկվելու են բուժաշխատողները և խնամքի կենտրոններում ապրող տարեցները: Երկրորդ փուլով պատվաստվողների թիվը հասցվելու է 3 տոկոսի, խոցելի խմբերում ընդգրկվելու են նաև արտակարգ իրավիճակների, ոստիկանական զորքերի ծառայողները և ուսուցիչները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին

20:34 17.07.2025

Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին: «Զենիթը» մնում է «Զենիթ». բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։ Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, […] ...

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

20:22 17.07.2025

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

20:13 17.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...

SHANTNEWS

20:00 17.07.2025

SHANTNEWS

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

19:54 17.07.2025

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...

BACK_TO_TOP