21:48 27.01.2021
Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca ընկերության կողմից համատեղ մշակված պատվաստանյութը կարող է Եվրոպայում կիրառվել միայն երիտասարդների շրջանում, քանի որ չկան բավարար տվյալներ այն մասին, թե որքանով է այն արդյունավետ 65 տարեկանից բարձր անձանց շրջանում։
The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է դեղամիջոցների կարգավորման հարցերով եվրոպական գործակալությունը, որը AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը կհաստատի այս շաբաթվա վերջին՝ մեկ ամիս անց այն բանից հետո, ինչ պատվաստանյութը հաստատվել է Մեծ Բրիտանիայում։
Պարբերականը փոխանցում է, որ La Repubblica-ին տված հարցազրույցում AstraZeneca-ի գործադիր տնօրեն Պասկալ Սորիոն ընդունել է, որ սահմանափակ քանակությամբ տվյալներ կան տարեցների շրջանում պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ։ Նա միևնույն ժամանակ պնդել է, որ առկա տեղեկությունները ցույց են տվել, որ տարեցների մոտ կորոնավիրուսի դեմ նույնքան ուժեղ հակամարմիններ են առաջացել, որքան երիտասարդների մոտ։
Սորիոն միևնույն ժամանակ նշել է, որ ըմբռնումով կմոտենա, եթե որոշ երկրներ, զգուշությունից ելնելով, իրենց պատվաստանյութն օգտագործեն միայն երիտասարդների համար։
«Բոլորի համար բավականաչափ թվով պատվաստանյութեր չկան, ուստի եթե նրանք ուզում են տարեցների համար օգտագործել այլ պատվաստանյութ, իսկ մեր պատվաստանյութն օգտագործել երիտասարդների համար, ի՞նչ խնդիր կա։ Դա խնդիր չէ», – ասել է ընկերության տնօրենը։
Նշենք, որ AstraZeneca-ի պատվաստանյութը Մեծ Բրիտանիայում կիրառվում է 70 տարեկանից բարձր անձանց շրջանում։
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...