21:37 27.01.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վստահ է, որ այլ երկրները հույս են դնում ԱՄՆ-ի առաջնորդող դերի վրա։ Նա հավաստիացրել է, որ դա Վաշինգտոնի համար հաղթահարելի է։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բլինկենը հայտարարել է պետքարտուղարի պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը՝ ելույթ ունենալով գերատեսչության աշխատակիցների առջև։
«Ամերիկայի առաջնորդությունն անհրաժեշտ է ողջ աշխարհին, և մենք դա կապահովենք, որովհետև համաշխարհային խնդիրների լուծումը շատ ավելի հնարավոր է դառնում, երբ դրան մասնակցում է Միացյալ Նահանգները։ Ամերիկան՝ ավելի, քան աշխարհի որևէ այլ երկիր, իր լավագույն դրսևորմամբ մինչև հիմա ունի մեծ հնարավորություններ՝ մոբիլիզացնելու մյուս երկրները լավագույն նպատակների համար», – ասել է Բլինկենը։
ԱՄՆ նոր պետքարտուղարը նշել է, որ աշխարհն ուշի ուշով հետևում է իրենց և ուզում է իմանալ, որ ԱՄՆ-ն կարող է ամոքել իր վերքերը, ուզում է տեսնել՝ արդյոք ԱՄՆ-ն կառաջնորդի, օրինակ կծառայի և պատշաճ ուշադրություն կդարձնի դաշնակիցների և գործընկերների հետ դիվանագիտությանը՝ հաղթահարելու ժամանակի նետած այնպիսի մարտահրավերները, ինչպիսիք են համավարակը, կլիմայի փոփոխությունները, տնտեսական ճգնաժամը, ժողովրդավարությանը սպառնալիքները, ռասակայան հավասարության համար պայքարը և այլն։
Բլինկենը նաև նշել է, որ ամերիկացիները ևս հետևում են իրենց, ցանկանում են տեսնել՝ արդյոք իշխանությունները հոգ են տանում իրենց շահերի մասին։
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...
19:08 20.08.2025
Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: […] ...