10:23 01.02.2021
ԱՄՆ-ն դատապարտել է Մյանմայում տեղի ունեցած հեղաշրջումը՝ նշելով, որ Վաշինգտոնը դեմ է ցանկացած փորձի՝ փոխելու վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքները կամ խոչընդոտելու Մյանմայի ժողովրդավարական անցման գործընթացին։
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել ազատ արձակել կառավարության բոլոր պաշտոնյաներին և քաղաքացիական հասարակության առաջնորդներին։ Նա հայտնել է, որ «ԱՄՆ-ն կանգնած է Բիրմայի ժողովրդի կողքին՝ ժողովրդավարության, ազատության, խաղաղության և զարգացման նրանց ձգտումներում։ Զինվորականությունը պետք է անմիջապես փոխի իր գործողությունները»։
Ավստրալիայի արտգործնախարարությունը զինվորականությանը կոչ է արել հարգել օրենքի ուժը, տարաձայնությունները լուծել օրինական մեխանիզմների միջոցով և անմիջապես ազատ արձակել բոլոր քաղաքացիական առաջնորդներին և մյուսներին, ովքեր ձերբակալվել են անօրինական կերպով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «խստորեն դատապարտել է Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիի և նախագահ Վան Մյինի և քաղաքական այլ ղեկավարների ձերբակալությունը երկրի նոր խորհրդարանի նիստի բացումից առաջ»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Անտոնիու Գուտերեշը կոչ է անում զինվորական ղեկավարությանը հարգել Մյանմայի ժողովրդի կամքը և պահպանել դեմոկրատական նորմերը, ինչպես նաև ցանկացած տարաձայնություն լուծել խաղաղ երկխոսության ճանապարհով։
Հիշեցնենք՝ Մյանմայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Վաղ առավոտյան զինվորականները ձերբակալել են երկրի դե ֆակտո ղեկավար Աուն Սան Սու Չժիին և այլ քաղաքական գործիչների։ Զինվորական հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկրում 1 տարով արտակարգ դրություն է մտցվել և իշխանության փոխանցում տեղի ունեցել։
Հեղաշրջումից առաջ կառավարության և զինվորականության միջև լարվածությունն աճել էր։ Զինվորական հրամանատարությունը պնդում էր, որ նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունները կեղծված են։ Մինչև 2011 թ.-ի ժողովրդավարական բարեփոխումները Մյանման, որը հայտնի է նաև որպես Բիրմա, ղեկավարվում էր զինվորականության կողմից։
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...