20:00 01.02.2021
Արցախյան երկրորդ պատերազմում սփյուռքից շատ կամավորականներ, նրանց թվում՝ պատրաստված զինվորականներ շտապեցին առաջնագիծ։ Ֆրանսիական լեգիոնում զինվորական բարձր պատրաստություն անցած գյումրեցի Լևոն Մհլամյանը Մարսելում թողել է ընտանիքը, աշխատանքը ու եկել Արցախ: Մասնակցել է Մարտակերտի ու Ստեփանակերտի պաշտպանությանը: Հիմա էլ ֆրանսիական լեգիոնում ծառայության տարիներին կուտակած փորձը, դասընթացների միջոցով, փոխանցելու է բոլոր ցանկացողներին:
Հյուրասենյակի մի անկյունում ծանր ուսապարկն է ու առաջին բուժօգնության պարագաներով լի պայուսակը: Զինվորականը միշտ պատրաստ պետք է լինի: Սա ֆրանսիական լեգիոնում ծառայություն անցած Լևոնի համար սկզբունք է, անկախ նրանից, որ վաղուց զինվորական աշխատանքը թողել է, բայց ինչպես ասում է, լեգիոներները նախկին չեն լինում: Լևոնը մասնագիտացել է մարտի դաշտում առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործում: Այստեղ էլ մանրուքները կարող են կյանք փրկել:
Այս ամենը Լևոնը սովորել է ֆրանսիական լեգիոնում: Այն էլիտար զորամիավորում է, որը ֆրանսիական բանակի մաս է կազմում: Լեգիոնում ֆրանսիացիները միայն հրամանատարական կազմում են, իսկ զինվորագրվում են բացառապես օտարերկրացիներ:
150 երկրի ներկայացուցիչների հետ է Լևոնը ծառայել: Սա համարում է բացառիկ կարգապահության օրինակ, երբ իրար լեզու չհասկացող զինվորականները համագործակցում են:
«Ինձ լեգիոն գուցե տարավ ռոմանտիզմը, ռազմական կյանքը և այդ կառույցի հնչեղությունը: Շատ լավ գիտեի, որ լեգիոնը լավ պատրաստվածություն է տալիս և իմ խորին համոզմամբ ամեն մի հայ տղամարդ պետք է տիրապետի զենքին: Լեգիոնի կարգապահությունը աշխարհում շատ քիչ բանակներ ունեն: Պատկերացրեք այդքան ազգություններ իրար հետ շատ լավ համագործակցում են: Դա հենց կարգապահությունն է»,– Shantnews-ին պատմել է Լևոն Մհլամյանը:
Լևոնը Մարսելում է թողել կնոջը, 8 ամսական որդուն ու Արցախ հասել պատերազմի առաջին օրերին: Մարտական ուղին Արցախում սկսել է Մարտակերտից, միացել է տեղի ջոկատին ու առաջինը նրանց է փոխանցել լեգիոնում ստացած գիտելիքները: Մարտակերտի իրենց ջոկատը կորուստներ չի ունեցել: Սա համարում է հրամանատարների պատրաստվածության արդյունքը: Նշում է՝ հայկական բանակը մեծ պոտենցիալ ունի, որին արտերկրում կրթություն ստացած զինվորականները մեծապես կարող են օգնել:
«Մենք մեր սփյուռքի պոտենցիալը լավ չենք գիտակցում: Ոչ միայն ֆրանսիական լեգիոնում, այլ նաև Իսրայելում ծառայող հայեր կան, Գերմանիայում ծառայող հայեր կան, ամերիկյան բանակում կան: Դա հսկայական փորձ է: Կարող ենք համատեղել և ստեղծել մեր հայկական հատուկ նշանակության ջոկատները, որոնք կլինեն գերպրոֆեսիոնալ: Ինչքան ուզում ես պրոֆեսիոնալ դարձրու զինվորականին, եթե խիզախ չեղավ, մի բան թերի կլինի: Իսկ մեր խիզախ տղերքին, եթե պրոֆեսիոնալ պատրաստվածություն տաս, մեր բանակի նման ուժեղ բանակ չի լինի, դա հավաստիացնում եմ: Այն ինքնազոհությունը, որը ես տեսա Արցախում՝ 18-20 տարեկան տղաների մոտ, աշխարհի որևէ բանակում չեմ տեսել»,– ասել է Լևոն Մհլամյանը:
Քանի դեռ Հայաստանում է, Լևոնը որոշել է դասընթացներ կազմակերպել բոլոր նրանց համար, ովքեր ուզում են մարտական պատրաստվածություն ունենալ և պատրաստ լինել ցանկացած իրավիճակների:
Շուտով Լևոնը Մարսել կվերադառնա, բայց նորից հետ գալու և բանակաշինությանը մասնակցելու հստակ որոշմամբ: Լևոնի և բոլոր նրանց համար, ովքեր պատերազմի օրերին կամավորագրվեցին, մեկ իրականություն կա՝ առաջնագիծն անցնում է յուրաքանչյուրի տան առջևով: Լևոն Մհլամյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...
19:28 17.07.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ...