10:18 04.02.2021
Մյանմայի երկրորդ խոշոր քաղաք Մանդալեյում մի խումբ ցուցարարներ իրենց բողոքն են արտահայտել երկուշաբթի օրը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կապակցությամբ։ Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները պահանջել են ազատ արձակել ձերբակալված քաղաքական գործիչներին։
Միջազգային հանրությունը նույնպես շարունակում է նման կոչեր հնչեցնել։ BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մյանմայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի փոխել, իսկ հեղաշրջման առաջնորդներին հարկավոր է ստիպել հասկանալ, որ սա երկիրը ղեկավարելու ճիշտ եղանակ չէ։
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է այս հարցով հայտարարություն անելու հնարավորությունը, սակայն ակնկալվում է, որ Չինաստանը կարգելափակի ցանկացած արտահայտություն, որը դատապարտում է հեղաշրջումը։
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականությունը ձերբակալել է երկրի քաղաքական առաջնորդներին և խլել իշխանությունը։ Ձերբակալությունից հետո Մյանմայի փաստացի ղեկավար Աուն Սան Սու Չժիի և նախագահ Վին Մյինի մասին ոչ մի տեղեկություն չկա։
Զինվորական ղեկավարությունը 1 տարով արտակարգ դրություն է հայտարարել երկրում։
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...