Դասադուլը Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում շարունակվել է․ծնողներն ու ուսուցիչները թույլ չեն տվել նորանշանակ տնօրենին մտնել դպրոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Դասադուլը Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում շարունակվել է․ծնողներն ու ուսուցիչները թույլ չեն տվել նորանշանակ տնօրենին մտնել դպրոց

18:50 04.02.2021

Այսօր Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում մի քանի օր առաջ ծնողների նախաձեռնած դասադուլն այսօր շարունակվել է։ Այսօր ծնողները տեղեկանալով, որ նորանշանակ տնօրենին ներկայացնելու են ուսուցչական հանրույթին, փակել էին դպրոցի մուտքը՝ թույլ չտալով Իրինա Բաղդասարյանին մտնել   մասնաշենք։

 

Դպրոցի մանկավարժները, որոնք ամիսներ շարունակ վիճարկում էին, կասկածի տակ էին դնում անցած տարի սեպտեմբերի 15-ին անցկացված մրցույթի արդյունքները, այսօր էլ մարզպետարանի ներկայացուցիչներին նույն պահանջն են ներկայացրել՝ չեղարկել մրցույթի արդյունքները։

 

 

ՀՀ փոխվարչապետի առաջարկությամբ և Շիրակի մարզպետի երեկ ընդունած որոշմամբ թիվ 25 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել Իրինա Բաղդասարյանը։ Մարզպետի որոշման կատարումն էլ  վերապահվել էր Շիրակի  մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին ու  աշխատակիցներին, որոնց մուտքը ևս դպրոց հեշտ չեղավ։

 

Վարչության աշխատակազմին ներս մտնել հաջողվեց, բայց նորանշանակ տնօրենի դեմ ծնողները  փակեցին դռները։ Վանկարկումներն ու վիճաբանությունները երկար շարունակվեցին։ Իսկ նորանշանակ տնօրենը նշեց, որ շատ լավ տրամադրությամբ է եկել դպրոց և պատրաստվում է անցնել աշխատանքի, հրաժարական տալու մտադրություն չունի։

 

 

«Ես ընդամենը դիմում եմ պատկան մարմիններին, որ ապահովեն իմ աշխատանքը, իսկ իմ աշխատանքը խոչընդոտում են, այն աշխատանքը, որը ես արդար ճանապարհով ստացել եմ, թողե՛ք աշխատեմ, ամո՛թ է։ Դե պատկերացրեք, եթե մեր ծնողները էսպես են վերաբերվում պատկան մարմիններին, էսքան կանանց մեջ ոնց կարող են ապահովեն իմ մուտքը դպրոց, ամեն ինչ կարելի է օրենքի սահմաններում լուծել»,- լրագրողների հետ զրույցում նշել է նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանը։

 

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության և բաժնի պետերին, մասնագետներին դպրոցի ներսում, իսկ ոստիկաններին էլ դրսում, կարգ ու կանոն ստացվեց պահպանել, բայց ամեն դեպքում Իրինա Բաղդասարյանի մուտքը դպրոց չստացվեց ապահովել։

 

«Եկել ենք արդեն տնօրենի նշանակման նոր որոշումով, տնօրենին ներկայացնելու և ընդունում-հանձնում կատարելու։ Ինչու մենք չենք կարող ապահովել տնօրենի մուտքը դպրոց։ Այս պահին, այս էմոցիոնալ դաշտում խուսափում ենք ծնողների հետ ավելորդ շփումից ու քաշքշուկից։ Բնականաբար, րոպեների հարց է, կապահովենք տնօրենի մուտքը դպրոց»,- լրագրողներին ասաց  Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

 

 

Տնօրեն Իրինա Բաղդասարյանը դպրոցի բակում, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ սա հրահրված բողոք է և չի արտահայտում բոլոր ծնողների ու մանկավարժների վերաբերմունքը։

 

«Ես էստեղ չեմ սպասելու, հիմա կհեռանամ, բայց հուսով եղեք հարգելիներս, որ մենք դեռ կաշխատենք  միասին։ Կանգնեք էսպես՝ երկու հոգով, երեք հոգով ․․․ ցտեսություն»,- դպրոցի մուտքի մոտ հավաքված ծնողներին այս խոսքերն ասելուց հետո նորանշանակ տնօրենը հեռացավ տարածքից։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

15:12 30.07.2025

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Հուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...

SHANTNEWS

15:00 30.07.2025

SHANTNEWS

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես.  Փոլ Ֆելդեր

14:58 30.07.2025

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ Ֆելդեր

UFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...

Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

14:47 30.07.2025

Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

14:35 30.07.2025

Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Կարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։ Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել […] ...

«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

14:24 30.07.2025

«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

Կատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...

BACK_TO_TOP