19:55 04.02.2021
Մոսկվան մտադիր է Վաշինգտոնի հետ «լուրջ զրույց» անցկացնել՝ կապված Ռուսաստանում չարտոնված բողոքի ակցիաների վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությունների հետ։ Այդ մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հասցեին մարդու իրավունքների խախտումների մասին իր հռետորաբանությամբ ԱՄՆ-ն չի կարող հանրության հայացքը հեռացնել սեփական խնդիրներից։
«Մենք այս թեման կպահենք մեր տեսադաշտում և լուրջ զրույց կունենանք Վաշինգտոնի հետ։ Հավաստիացնում եմ ձեզ, լուրերը երկար սպասել չեն տա»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ԱՄՆ-ին կոչ է արել սեփական ներքին խնդիրները լուծել և այդ առնչությամբ նշել է, որ Մոսկվայի մտահոգությունն են առաջացնում հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի մասնակիցների և նախագահական ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնող անձանց հետապնդումները։
Զախարովան նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եվրոպական դիվանագետները որևէ մտահոգություն չեն հայտնել այն բանի կապակցությամբ, որ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին բնութագրել է որպես «ներքին ահաբեկիչներ»։
Զախարովան նշել է, որ Կոնգրեսի մոտ գտնվող մարդիկ եղել են ԱՄՆ-ի սովորական քաղաքացիներ, որոնց մտահոգում է երկրում տիրող իրադրությունը։
«Այս համատեքստում Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝ մտահոգություն հայտնելու և պահանջելու, որ պահպանվեն մարդու տարրական իրավունքները, որոնց մասին ԱՄՆ-ն միշտ և երեսպաշտորեն մտահոգություն է հայտնում այլ երկրների առնչությամբ, սակայն դա անտեսում է իր տանը»,- ասել է դիվանագետը՝ շեշտելով, որ խոսում է այն բառերով, որով սովորաբար խոսում են Վաշինգտոնում Ռուսաստանի հասցեին։
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...
19:08 20.08.2025
Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: […] ...