ԼՂ-ում սկսվել է Sputnik-V պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով ռուսական խաղաղապահ զորախմբի պատվաստումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+29.09 oC

ԼՂ-ում սկսվել է Sputnik-V պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով ռուսական խաղաղապահ զորախմբի պատվաստումը

12:33 05.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում սկսել են Sputnik-V պատվաստանյութով խաղաղապահների՝ երկրորդ բաղադրիչով պատվաստումները:

Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Ապագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժշկական արտագնա բրիգադները պատվաստելու են բոլոր 27 դիտակետերում առաջադրանքներ կատարող ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմին:

Ընդհանուր առմամբ պատվաստանյութի շուրջ 2 հազար դեղաչափ է առաքվել Լեռնային Ղարաբաղ: Այս թիվը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմի համար: Պատվաստանյութը առաքվում է հատուկ տարաների մեջ, որոնք ապահովում են դրա պահպանումը փոխադրման ընթացքում:

Պատվաստումն ավարտելուց հետո բոլոր զինվորականները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների սերտիֆիկատ, որում նշվում է Sputnik-V պատվաստանյութի առաջին և երկրորդ բաղադրիչների ներարկման ժամկետները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

13:12 13.08.2025

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

13:06 13.08.2025

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է այս մասին հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ...

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

13:00 13.08.2025

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

12:49 13.08.2025

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...

Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

12:40 13.08.2025

Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ

12:29 13.08.2025

Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ցինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...

BACK_TO_TOP