15:14 05.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողները ավտոմեքենաներով փակել էին ՊՆ տանող բոլոր մուտքերը, կարճ ժամանակ անց՝ նորից բացել:
Հիշեցնենք, որ ժամեր շարունակ ծնողները սպասում են նախարար Վաղարշակ Հարությունյանին: Որոշ ժամանակ անց ծնողներից երեքին ընդունել էր պաշտպանության նախարարի օգնականը և նշել, որ Վաղարշակ Հարությունյանն այժմ նախարարությունում չէ:
Ներս մտած ծնողները օգնականին փոխանցել էին, որ իրենք դրսում կշարունակեն սպասել այնքան ժամանակ մինչև նախարարը վերադառնա ու իրենց ընդունի:
Այդ ընթացքում ՊՆ դիմաց պատ կազմած ոստիկանների թիվն ավելացել է և ծնողներին արգել են մտնել նախարարություն: Այդ բանից հետո նախարարության ծառայողական բոլոր մուտքերը փակվել են, հետո այն բացել միայն նախարարի հանդիպման վերաբերյալ տեղեկություն ունենալուց հետո:
Անհետ կորած զինծառայողների ծնողները նշել են, որ արդեն 115 օր է՝ իրենց զավակներից լուր չունեն և ցանկանում են, որ այսօր անպայման նախարար Վաղարշակ Հարությունյանն իրենց ընդունի, հակառակ դեպքում կգնան ու նախարարին կսպասեն նրա տանը:
Ծնողները նշել են, որ ԴՆԹ անալիզների միջոցով իրենց խմբի ծնողների որդիների մի մասը գտնվել է: Ծնողների մի մասն էլ նշում է, որ զավակների ողջ լինելու և գերու կարգավիճակում լինելու հարցում վստահ են, քանի որ թեժ մարտից հետո իրենց զավակները անհետացել են, իսկ երեկոյան նրանց հեռախոսներից զանգեր են ստացել:
Ծնողները դեմ են նաև, որ իրենց առաջ ոստիկանական պատ են կանգնեցնում, նշում են, որ իրենք հանցագործներ չեն և իրենց պահանջը որդիների մասին լուր, նոր տեղեկություն իմանալն է:
Այնուհետև ակցիայի մասնակիցներին հրավիրել են ՊՆ ընդունարան, նրանց այս անգամ էլ ընդունել է նախարարության մեկ այլ աշխատակից, լսել նրանց և փոխանցել, որ նախարարը շենքում չէ և, նրան հանդիպելու համար պետք է նախօրոք տեղեկացնել։ Քիչ առաջ ծնողները «Շանթնյուզին» հայտնեցին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը եկել է նախարարություն, սակայն իրենց չի ընդունել։ Ծնողները դադարեցրել են հավաքը և հեռացել նախարարությունից։
13:12 13.08.2025
Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...
13:06 13.08.2025
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է այս մասին հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ...
13:00 13.08.2025
Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...
12:49 13.08.2025
Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...
12:40 13.08.2025
Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել էՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:29 13.08.2025
Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչՑինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...