15:52 10.02.2021
Արդյո՞ք Հայաստանն ունի հավակնոտ ծրագրեր և բավարար ռեսուրսներ Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու համար։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ի պատասխան Արամ Աբրահամյանի այս հարցին, նշեց, որ սերունդները նայելու են արդյունքներին, ոչ թե պատճառներին, ուստի հավակնոտ ծրագրերի ժամանակն է և հարկավոր է առաջին հերթին գտնել այն «խելքը», կարողությունները, ռեսուրսները, որոնք Հայաստանում կօգնեն հասնել մեծ արդյունքի։
«Երևանը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դարձնելը, ես չէի ասի՝ ամենահավակնոտն է, բայց մենք դրա լավ հնարավորություններն ունենք։ Բավական է նայել ռեգիոնին և կտեսնենք, որ Հայաստանը շատ լավ երկիր է, որպեսզի տաղանդավոր ստարտափիստն իր թիմով գա Հայաստան, ստեղծի իր պրոդուկտը Հայաստանում, օգտագործի հայկական մարդկային կապիտալը, օգտագործի նաև այն ֆինանսական կապիտալը, որը մենք պետք է ապահովենք իրեն Հայաստանում, ինչպես նաև մենք պետք է ապահովենք ամբողջ էկոհամակարգը, որը պետք է սպասարկի այդ տիպի ընկերություններին»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։
Ըստ Վահան Քերոբյանի՝ Հայաստանը շատ լավ տեղ է այդ ընկերությունների ներկայացուցիչների համար, քանի որ Երևանը աշխարհի 10 ամենաապահով քաղաքներից է՝ բռնի հանցագործությունների առումով, ինչպես նաև Հայաստանում շատ լավն է ուտելիքը, կլիման, մարդիկ իրենց ազատ են զգում և դա շատ լավ միջավայր է, որ տարբեր երկրներից մարդիկ տեղափոխվեն Հայաստան, ստեղծեն պրոդուկտ՝ աշխարհի համար։ Վահան Քերոբյանը նշեց նաև, որ գիտությանը վերջին 30 տարիների ընթացքում շատ վատ ենք վերաբերվել։
«Հիմա, դա որոշ չափով իմ պատասխանատվության ներքո է նաև, որովհետև էկոնոմիկայի նախարարությունն ունի երկու կառույց՝ մտավոր սեփականության գործակալությունը և նորարարական ձեռնարկությունների աջակցման կենտրոնը և, այդ երկու կառույցների միջոցով, պետք է գիտությունը առևտրայնացվի»,- նշեց Վահան Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...
13:47 26.07.2025
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկումՀուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...
13:34 26.07.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...