09:43 11.02.2021
ԱՄՆ-ի Սենատում շարունակվում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումները։ BBC-ի հաղորդմամբ՝ մեղադրող կողմը նոր տեսանյութեր է ներկայացրել՝ ցուցադրելով, թե ինչպես է ամբոխը ներխուժում Կապիտոլիումի շենք, կոտրում պատուհանները և դռները և սպառնալից արտահայտություններով փնտրում նախկին փոխնախագահ Մայք Փենսին և Ներկակացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։
Լսումների ժամանակ ներկայացվել են նաև մինչ այժմ չհրապարակված ձայնագրություններ։ Մեղադրող կողմը Թրամփին անվանել է հունվարի 6-ի անկարգությունների «գլխավոր հրահրող»։ Դեմոկրատները նաև ասել են, որ Թրամփը ոչինչ չի արել խռովարարներին կանգնեցնելու համար, իսկ Կապիտոլիումում գտնվողներին «թողել է, որ մահանան»։
Նախկին նախագահի պաշտպանների թիմը ելույթ կունենա շաբաթվա վերջին։ Իսկ իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկությունը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։
Թրամփին իմփիչմենթի ենթարկելու համար հարկավոր է, որ դրան կողմ քվեարկի 100 սենատորների 2/3-ը։ Եթե իմփիչմենթը հաստատվի՝ Դոնալդ Թրամփն այլևս չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել: Սա Դոնալդ Թրամփի դեմ սկսված իմփիչմենթի երկրորդ գործընթացն է։
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսը հաստատում էր նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը, Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք։ Անկարգությունների հետևանքով 5 մարդ էր մահացել։
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...