17:40 12.02.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Բրյուսելից համապատասխան նախաձեռնության դեպքում Եվրամիության հետ հարաբերությունները խզելու պատրաստակամությունը: Այսպիսով, գերատեսչությունը մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որը նախկինում հանդես էր եկել նման դիրքորոշմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պատրաստ ենք խզման, եթե այն նախաձեռնի ԵՄ-ն: Մենք խստորեն կոչ ենք անում ԵՄ անդամներին հավասար և փոխադարձ հարգալից համագործակցության, ինչպես ասաց Սերգեյ Լավրովը»,- նշել են նախարարությունից:
Իր հերթին, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շեշտել է, որ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունների վիճակը հաստատ Ռուսաստանի ընտրության հետևանք չէ: Ըստ նրա՝ Մոսկվան բազմիցս կոչ է արել ԵՄ ներկայացուցիչներին համագործակցել բոլոր մակարդակներում, այդ թվում՝ համաշխարհային խնդիրների լուծման համար․
«Բայց, ցավոք, մենք շատ ագրեսիվ հռետորաբանություն ենք լսում»,- ասել է նա:
Ավելի վաղ լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լավրովն ասել էր, որ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները ԵՄ-ի հետ, եթե Բրյուսելը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի տնտեսության զգայուն հատվածների նկատմամբ: Նախարարը շեշտել էր, որ Ռուսաստանը չի ցանկանում մեկուսանալ աշխարհից, բայց չպետք է բացառի իրադարձությունների նման զարգացումը:
Գերմանիայում Ռուսաստանի նախարարի նման հայտարարությունը համարվել է «տարօրինակ ու անհասկանալի»: Կրեմլը, սակայն, ասել է, որ արտգործնախարարի խոսքերի իմաստն աղավաղված է, և որ Ռուսաստանը չի սկսի Եվրամիության հետ հարաբերությունների խզումը:
18:39 27.06.2025
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետԱշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […] ...
18:30 27.06.2025
Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...
18:24 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...
18:16 27.06.2025
Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր ենՍիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...
18:08 27.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետԹուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...