ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել ԼՂ հակամարտությունից տուժածների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.09 oC

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել ԼՂ հակամարտությունից տուժածների համար

11:57 18.02.2021

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին:

Ծրագրով շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք ներառում են անասնակեր, սարքավորումներ, ինչպես նաև հավանոցներ կառուցելու կամ վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցներ, պարարտանյութեր և բանջարեղենի սերմեր:

Փետրվարի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղկալ Արման Խոջոյանն ու ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրեցին ծրագրի մեկնարկային փաստաթուղթը։

«Այս ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ շարունակական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկն է, և մենք պետք է միասնական ուժերով աշխատենք, որպեսզի ֆերմերներին տրամադրվող աջակցությունը լինի ոչ միայն թափանցիկ ու թիրախավորված, այլև ցուցաբերվի ճիշտ ժամանակին։ Մեր նախարարությունը պատրաստ է ամեն կերպ օժանդակել այս ծրագրի շուտափույթ իրականացմանը», – նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Ծրագիրն ունի նաև շահառուների, ֆերմերների, կառավարության աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացման բաղադրիչ` հասարակության իրազեկվածության մակարդակի և գործնական գիտելիքների բարձրացման, արտակարգ իրավիճակներում առաջնահերթ գործողությունների ավելի լավ բացահայտման համար, ինչը թույլ կտա նրանց ավելի սահուն ու արագ կողմնորոշվել ու վերականգնվել ճգնաժամային իրավիճակում:

Ծրագրի շահառուների ընտրության համար կօգտագործվեն հատուկ սահմանված չափորոշիչներ, որոնց համաձայն ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես կանայք, երեխաներն ու տարեցները, ինչպես նաև տեղահանվածներին հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրի իրականացման բոլոր փուլերում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«Ծրագիրը ՄԱԿ-ի՝ հակամարտությանն ուղղված արձագանքման ծրագրի մաս է կազմում, և այն ուղղված կլինի հակամարտությունից տուժած անապահով մարդկանց անմիջական կարիքների ապահովմանը, մասնավորապես՝ պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը։ Սակայն, բացի վերը նշվածից, առաջիկա գյուղատնտեսական սեզոնին ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», – նշեց ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

21:33 21.07.2025

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

21:17 21.07.2025

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

Գերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:00 21.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղում

20:50 21.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։   ...

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

20:42 21.07.2025

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

20:20 21.07.2025

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...

BACK_TO_TOP