Մահացել է «Բաղնիքդ անուշ» և «Ծառայողական սիրավեպ» ֆիլմերի աստղ Անդրեյ Մյագկովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+13.09 oC

Մահացել է «Բաղնիքդ անուշ» և «Ծառայողական սիրավեպ» ֆիլմերի աստղ Անդրեյ Մյագկովը

12:53 18.02.2021

83 տարեկանում մահացել է սիրված դերասան Անդրեյ Մյագկովը։ Այս մասին հաղորդել է Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի մամուլի ծառայությունը: Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է: Առայժմ չեն հաղորդվում դերասանին հրաժեշտ տալու վայրն ու օրը:

Հանրահայտ խորհրդային ՝ «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ  անուշ»,« Դաժան ռոմանս» ֆիլմերի աստղը ծնվել է Լենինգրադում, 1938 թվականին: Դպրոցական տարիներից տարվել է թատրոնով, 1965 թվականին ավարտել է  Մոսկվայի գեղարվեստի ակադեմիական թատրոնի ստուդիան, որից հետո ընդունվել է «Современник» թատրոն: Առաջին լուրջ դերը՝ Ալյոշայի կերպարով, խաղացել է «Կարամազով եղբայրներ» ֆիլմում: 1975 թվականին էկրան է բարձրացել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը, որտեղ  Եվգենի Լուկաշինի դերը Մյագկովին միանգամից դարձրել է սիրված ու հայտնի: Հետո նկարահանվել է  Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում, որը ևս դարձել է շատ սիրված: 1976 թվականին Մյագկովը ստացել է Ռուսաստանի  վաստակավոր դերասանի, այնուհետև 1986 թվականին՝ ժողովրդական դերասանի կոչում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al Arabiya

20:15 06.05.2025

Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al Arabiya

Yemenia Airways ավիաընկերության առնվազն երեք ինքնաթիռներ խոցվել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը։ «Ինքնաթիռներից մեկի ֆյուզելաժն ու թեւերը գրեթե ամբողջությամբ այրվել են կրակի մեջ։ Մյուս երկու ինքնաթիռների վնասների չափի մասին տեղեկություն չի […] ...

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

20:05 06.05.2025

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

Հռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...

SHANTNEWS

20:00 06.05.2025

SHANTNEWS

Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» ցուցահանդեսին

19:47 06.05.2025

Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնում են նախարարությունից և նշում, որ ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ […] ...

Քենի Աթքինսոնը՝ NBA-ի տարվա լավագույն մարզիչ

19:36 06.05.2025

Քենի Աթքինսոնը՝ NBA-ի տարվա լավագույն մարզիչ

«Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորող Քենի Աթքինսոնը կանոնավոր առաջնության արդյունքներով ճանաչվել է NBA-ի տարվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: Քվեարկությունում 100 լրագրողներից 46-ը Քենիին առաջին հորիզոնականում է նշել: Աթքինսոնը «Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորել է 2024 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Արևելքի գոտին ու գրանցել 64-18 ցուցանիշը: Քենին թիմի 3-րդ մարզիչն է, որն արժանանում է […] ...

Արայիկ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

19:31 06.05.2025

Արայիկ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է 2018-2024 թթ. իրականացված ծրագրերը: Ըստ այդմ՝ իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնց շրջանակում ներդրվել է 1 մլրդ 330 մլն դրամ, պետական ծրագրեր՝ ներդրվել է […] ...

BACK_TO_TOP