17:12 18.02.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այն վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը չի կարող տարանջատված լինել արտաքին քաղաքականությունից.
«Ամեն ինչ պետք է անենք միջազգային տեղեկատվական ինքնամեկուսացման մեջ չհայտնվելու, կապը չխզելու համար. մեզ համար այժմ՝ առավել քան երբևէ, կարևոր է ներկա լինել այդ միջավայրում: Պետք է հստակեցնենք ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները, իմանանք՝ ինչպես ենք դիրքավորվում միջազգային հարթակում»:
Նախքան նիստի օրակարգին անցնելը խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող Հռիփսիմե Պիկիչյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները՝ ինստիտուտում պահվող ձայնագրությունների թվայնացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ պետք է աշխատել պահպանված ժառանգությունը ոչ միայն թվայնացնելու, այլև կենսունակ դարձնելու, երգն ու երաժշտությունը երաժշտական խմբերի միջոցով հանրայնացնելու ուղղությամբ՝ որոշակի ծրագրերի մշակմամբ, և այդպիսով նաև ձևավորելով միջոլորտային ամուր կապ:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդի անդամները, ըստ ընթացակարգի, խորհրդի նոր նախագահ են ընտրել Հռիփսիմե Պիկիչյանին:
Հանդիպմանը քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով:
Առանձին-առանձին անդրադառնալով ցանկում ընդգրկված արժեքներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները, արված աշխատանքը և անելիքները, կարևորվել են ձեռք բերված հմտությունները: Մասնավորապես, առաջարկվել է «ասեղնագործությունը» հանել ցանկից՝ որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեք, քանի որ վերջին տարիներին ասեղնագործական նմուշների պահպանման ակտիվ գործունեություն է ծավալվում դասընթացների կազմակերպման միջոցով:
Քննարկվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովից ստացված առաջարկների՝ համատեղ հայտ պատրաստելու ցանկը: Որոշվել է առաջարկող կողմից խնդրել հիմնավոր տեղեկություններ ցանկի նմուշների վերաբերյալ՝ հետագա համագործակցությունը հստակեցնելու նպատակով:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...