Ռուս զինծառայողը ճանաչվել է մեղսունակ. Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+32.09 oC

Ռուս զինծառայողը ճանաչվել է մեղսունակ. Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը շարունակվում է

18:10 22.02.2021

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք՝ 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։

Դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին՝ Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։ Ամբաստանյալը և նրա պաշտպանը դատավարությանը մասնակցում են ռազմաբազայից՝ տեսակապի միջոցով։ Նման ձևաչափով դատավարության անցկացումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Այսօրվա նիստում հրապարակվել է Ջուլիետա Ղուկասյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

«Ղուկասյանի մահը վրա է հասել 02.12.2018թ․՝ ժամը 11:30-ին: Մահվան անմիջական պատճառ է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը, որը պայմանավորված է գլխուղեղի վնասվածքներով: Կենդանության օրոք Ղուկասյանը եղել է առողջ»,- դատաբժշկական փորձաքննությունը ներկայացրել է պետմեղադրող Արամ Եդիգարյանը:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ էության, հաստատում է, որ Ջուլիետա Ղուկասյանի մահը վրա է հասել ծեծի հետևանքով ստացած վնասվածքներից: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ սեռական բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մինչ դեպքի օրը Ջուլիետա Ղուկասյանը եղել է առողջ:

Այսօրվա նիստում հրապարակվել է նաև ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ նա ճանաչվել է մեղսունակ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 17.07.2025

SHANTNEWS

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

19:54 17.07.2025

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

19:42 17.07.2025

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

19:37 17.07.2025

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

Գործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...

Էլինա Ավանեսյանը պարտվել է  Iași Open-ում

19:32 17.07.2025

Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...

BACK_TO_TOP