Առաջիկա ժամանակահատվածում Լապշինն Արցախ այցելելու ծրագրեր չունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Առաջիկա ժամանակահատվածում Լապշինն Արցախ այցելելու ծրագրեր չունի

14:50 25.02.2021

Ի՞նչն է այս անգամ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստան բերել. «Հեռանկարի» տաղավարում վերջինս խոսել է այդ մասին։

«Երբ այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում՝ պատերազմներ, քաղաքական պայքար, կոնֆլիկտներ, սա հենց այն ժամանակն է, երբ բլոգերն ու լրագրողը կարող է իրեն իրացնել: Այսինքն՝ սա իմ աշխատանքն է, իմ մասնագիտական պարտականությունն է: Քանի այսպիսի վիճակ է Հայաստանում, ես այստեղ հաճախակի հյուր կլինեմ»,- ասել է Լապշինը:

Նա նշել է, որ վերջին ամիսներին ընկերներով փորձում են իրենց հնարավորությունների չափով օգնել և՛ վիրավորներին, և՛ զոհվածների ընտանիքներին, և՛ Արցախի փախստականներին:

«Եթե չչափազանցնեմ՝ մենք 100-ից ավելի ընտանիքների ենք այցելել. մոտավորապես այդքան էլ վիրավոր զինվորների ենք այցելել բուժհաստատություններում: Իհարկե, այս ամենից տպավորությունները շատ տխուր են, սակայն մյուս կողմից՝ դա իմ հրապարակումների և նկարահանումների, սյուժեների թեման է դառնում»,- ասել է բլոգերը:

Բլոգերն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում Արցախ այցելելու ծրագրեր չունի:

«Ոչ այն պատճառով, որ  Ադրբեջանի հետ խնդիրներ կունենամ: Ուղղակի ես չեմ ուզում իմ այցով բարդացնել քաղաքական կյանքն այստեղ, քանի որ դա կօգտագործվի ինչ-որ քաղաքական ուժերի կողմից: Նախ՝ Իլհամ Ալիևը ստիպված կլինի դրան ինչ-որ կերպ արձագանքել, այլապես շրջապատը նրան կհամարի ոչ ազդեցիկ ղեկավար: Իսկ այս ամենը հիմա հարկավոր չէ: Եթե ամեն դեպքում որոշեմ գնալ Արցախ, ապա ես դա ավելի ուշ կանեմ, երբ հարմար ժամանակ լինի: Բայց ամենակարևորն այն է, որ հիմա Արցախ այցելելու մասնագիտական որևէ անհրաժեշտություն չկա»,- ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, որ արտասահմանցի լրագրողներին թույլ չեն տվել անցնել Արցախ՝ խորհուրդ տալով հավատարմագրվել Բաքվում՝ Լապշինն ասել է.

«Ես կարծում եմ, որ դա ինչ-որ մասնավոր դեպք էր, հնարավոր է նույնիսկ, որ արտասահմանցի լրագրողները ճիշտ չեն հասկացել ռուս զինվորներին, հնարավոր է՝ ռուս զինվորները չեն տիրապետել անգլերենին, որպեսզի կարողանային լրագրողներին ճիշտ բացատրել:

Իմ տեղեկություններով՝ Ստեփանակերտ մեկնելու համար ոչ մի հավատարմագրում Բաքվից խնդրել պետք չէ: Այսինքն՝ այստեղ ինչ-որ խառնաշփոթ է եղել: Բանն այն է, որ Հայաստանի բնակիչները և արտասահմանցի լրագրողները հիմա պետք է հասկանան և ընդունեն, որ Արցախն այսօր փաստացի պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, այլ ոչ Հայաստանին, և այնտեղ ամեն ինչ որոշում և լուծում է Ռուսաստանը, այլ ոչ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար, Ռուսաստանը ներկայացնում է իր պահանջներն ու իր կանոնները»,- ասել է նա՝ նշելով, որ նկատի ունի այն հատվածը, որը մնացել է Հայաստանի ձեռքում:

«Այսպիսի մի պարզ բան ասեմ՝ Քարվաճառի շրջանը փաստորեն կտրված է Ադրբեջանից՝ մի կողմից Արցախի այն հատվածով, որը պահպանվել է, մյուս կողմից՝ Հայաստանն է, հյուսիսում Մռավի լեռն է, որտեղ ճանապարհներ չկան, իսկ հարավից Լաչինի միջանցքն է: Որպեսզի կարողանաս այնտեղ հայտնվել, պետք է տարանցիկ ճանապարհով անցնես Մարտակերտով կամ Լաչինի միջանցքով: Ամեն դեպքում, դա պետք է համաձայնեցնես Ռուսաստանի Դաշնության հետ: Այսինքն՝ Ռուսաստանը փաստացի իր վերահսկողության տակ է վերցրել ամբողջ այդ շրջանը»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

12:17 07.08.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 5-ին Աբովյան քաղաքի Սևանի փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 35- ամյա տղամարդու։ Նա ապրիլի 23-ից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

12:09 07.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Պուտինի միջև հանդիպում անցկացնելու մասին», – ասել է նա։ Հանդիպման վայրը համաձայնեցված […] ...

SHANTNEWS

12:00 07.08.2025

SHANTNEWS

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

11:52 07.08.2025

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։   ...

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

11:46 07.08.2025

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

Կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

11:38 07.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...

BACK_TO_TOP