Տարածաշրջանային խմորումներին, Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ զրույց Ալեքսանդր Լապշինի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Տարածաշրջանային խմորումներին, Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ զրույց Ալեքսանդր Լապշինի հետ

16:44 25.02.2021

Տարածաշրջանային խմորումներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ:

«Ես այսպես կասեմ: Ամեն դեպքում, Ռուսաստանը կանգնեցրեց այս պատերազմը, ուղղակի ոչ այն ժամանակ, երբ մենք դա քննարկում էինք: Հենց սկզբից մի բան պարզ էր, որ Ղարաբաղի ստատուս-քվոն խախտված է: Այն ստատուս քվոն, որը կար 30 տարի, երբ Արցախն ու հարակից շրջանները Հայաստանի վերահսկողության տակ էին, այլևս չէր բավարարում խոշոր խաղացողերին: Կարծում եմ պարզ է ում նկատի ունեմ՝ Ռուսաստան, Եվրոպա, Թուրքիա, Իրան և այլն:

Ինչ-որ բան պետք է փոխվեր: Երևի թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստ չէին, որ այդ փոփոխությունները տեղի ունենային խաղաղ ճանապարհով: Պարզ էր, որ այդ դեպքում դա արվելու էր ստիպողաբար, և տարածաշրջան մտնելու էին նոր ուժեր: Ռուսաստանը կկարողանար ամրացնել իր՝ արդեն գոյություն ունեցող ներկայությունը այստեղ, և գումարած՝ տարածաշրջան կմտներ Թուրքիան:

Այս ամենը պարզ էր: Ուղղակի ես կարծում էի, որ սա ավելի շուտ կլինի և չի հասնի ճգնաժամային իրավիճակի: Փաստորեն Ռուսաստանն ամրացրել է իր ազդեցությունը Ադրբեջանում: Առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո ռուսական զորքերը մտել են Ադրբեջան և որոշակիորեն վերահսկում են իրավիճակը այդ երկրում, գումարած, իհարկե, նաև Թուրքիան: Բացի դրանից՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի մեծացավ, Ադրբեջանինը նույնպես: Այնպես որ, իմ կարծիքով, այս պատերազմում հաղթողը Ռուսաստանն է, մի փոքր ավելի քիչ Թուրքիան: Իսկ պարտվողները երկուսն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Լապշինը:

Պատերազմի ժամանակ պատրանք կար, որ համեմատաբար ավելի ժողովրդավարական, պակաս կոռումպացված երկրներն առավելություն ունեն կարծր ավտորիտար ռեժիմով երկրների նկատմամբ, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի և Թուրքիայի, սակայն պարզվեց, որ դա այդպես չէ։

«Գիտեք, Իսրայելում, որը նույնպես փոքր տարածք ունի և շրջապատված է թշնամիներով, այսպիսի մի արտահայտություն կա․ «Մեր ժողովրդավարությունը սուր ատամներով է»:

Ես կարծում եմ այս սկզբունքը Հայաստանն էլ կարող է օգտագործել: Աշխարհագրական այն տարածքում և աշխարհաքաղաքական այն իրավիճակում որ գտնվում է Հայաստանը, շվեդական կամ շվեյցարական տիպի ժողովրդավարությունն ուղղակի անհնարին է: Հայաստանին ուղղակի կճզմեն և կոչնչացնեն: Դա անհնարին է: Պետք է լինի պինդ առանցք, պետական միտք, պետք է լինեն կոշտ սկզբունքներ և նպատակներ, որոնց ձգտում է Հայաստանը: Այսօր ես չեմ տեսնում, ոչ ազգային գաղափար, ոչ զարգացման ծրագրեր: Ես բացարձակ ոչինչ չեմ տեսնում: Ես տեսնում եմ հարաբերություններ պարզելու փորձեր, թե ով է մեղավոր և ինչ պետք է անել: Սա կարող է շատ երկար տևել, մինչդեռ պետք է ուղղակի համախմբվել և առաջ շարժվել: Բայց որպեսզի հնարավոր լինի համախմբվել և առաջ շարժվել, պետք է տեղի ունենան որոշակի պրոցեսներ, որոնք արդեն ընթանում են երկրի քաղաքական կյանքում»,- ընդգծել է Լապշինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

12:17 07.08.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 5-ին Աբովյան քաղաքի Սևանի փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 35- ամյա տղամարդու։ Նա ապրիլի 23-ից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

12:09 07.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Պուտինի միջև հանդիպում անցկացնելու մասին», – ասել է նա։ Հանդիպման վայրը համաձայնեցված […] ...

SHANTNEWS

12:00 07.08.2025

SHANTNEWS

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

11:52 07.08.2025

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։   ...

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

11:46 07.08.2025

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

Կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

11:38 07.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...

BACK_TO_TOP