21:17 25.02.2021
«Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:
«Ըստ մեր օբյեկտիվ և հավաստի տվյալների, որոնք հաստատվել են նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում տվյալ տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել»,- նշել են ռազմական գերատեսչությունում:
Ինչպես ընդգծել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հրթիռների զինամթերքի ամբողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում: Ռազմական գերատեսչությունում նշել են, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Հայաստանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում օգտագործված «Իսկանդեր» հրթիռները չեն պայթել կամ պայթել են միայն 10% -ով»:
«Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- ընդգծել են նախարարությունում:
ՌԴ ՊՆ-ն հիշեցրել է, որ 9K720-Э («Իսկանդեր-Է») օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը փորձարկվել և բազմիցս հաջողությամբ օգտագործվել է Սիրիայում մարտական պայմաններում՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ:
«Դա մեզ լիարժեք հիմք է տալիս պնդելու, որ Ռուսաստանում արտադրված 9K720-Э «Իսկանդեր-Է» հրթիռային համակարգն իր դասում աշխարհում ամենալավն է: Դա ընդունում են բոլորը», – եզրափակել է Պաշտպանության նախարարությունը:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:42 17.07.2025
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...