Ինչի մասին է խոսել Ալիևը արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Ինչի մասին է խոսել Ալիևը արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում

14:27 26.02.2021

Ադրբեջանը անհրաժեշտ է համարում օրակարգից բացառել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և անմիջապես կարձագանքի Հայաստանի կողմից «ռևանշիզմի ցանկացած փորձի», ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

ՏԱՍՍ-ը հավաքել է Ալիևի առանցքային հայտարարությունները:

Ղարաբաղի կարգավիճակի և տարածաշրջանում առկա հակամարտության մասին Ալիևն ասել է.

«Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Հայաստանի և հայ ժողովրդի համար որքան քիչ խոսեն այս հարցի շուրջ, այնքան լավ: Քանի որ չպետք է կեղծ խոստումներ տալ հայ ժողովրդին։ Կարգավիճակի հարցը անհրաժեշտ է ընդհանրապես բացառել օրակարգից»:

Նա խոսել է Երևանի «ռևանշիզմի» և խաղաղության պայմանագրի մասին։

«Երկարաժամկետ խաղաղության մեկ այլ նախապայման` Հայաստանում, Հայաստանի քաղաքական շրջանակներում հստակ հասկացությունն է, որ վրեժխնդրության ցանկացած մտադրություն խստորեն կպատժվի Ադրբեջանի կողմից: Կասկած չկա դրանում, մենք մեկ րոպե չենք հապաղելու, եթե տեսնենք վտանգը: Եթե ​​մենք տեսնենք զգալի վտանգ, մենք անմիջապես կգործենք»:

«Իհարկե, եթե ամեն ինչ ընթանա ճիշտ այնպես, ինչպես կարծում ենք, մենք չենք բացառում ինչ-որ փուլում խաղաղ պայմանագրի ստորագրումը»:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին,  Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա նա ասել է.

«Ես ռուս խաղաղապահների գործունեությունը գնահատում եմ բավարար և դրական: Ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր կխաղա ադրբեջանցի տեղահանվածների Ղարաբաղ վերադառնալու հարցում»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա անդրադարձ է կատարել նաև Ղարաբաղի օդանավակայաններին։

«Ինչ վերաբերում է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանին, աշխատանքներն արդեն սկսվել են։ Բնականաբար, այս տարի այն շահագործման կհանձնվի: Մենք ուզում ենք, որ դա աշնան սկզբին լինի»:

«Պետք է ասեմ, որ օդանավակայանների կառուցման մեր ծրագրերը չեն սահմանափակվում միայն Ֆիզուլի քաղաքով: Մենք դեռ ծրագրեր ունենք օդանավակայաններ կառուցել Լաչինում և Զանգելանում»:

Նա խոսել է նաև Ղարաբաղի վերականգնման մասին։

«Մենք ընկերություններ կներգրավենք բարեկամ երկրներից: Ռուսաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են, ուստի, բնականաբար, ներգրավվելու են ռուսական ընկերություններ»:

«Եվ Թուրքիան, և Իրանը, և ապագայում, եթե ցանկություն լինի, Վրաստանը կարող են միանալ այս հարթակին (եռակողմ աշխատանքային խումբ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով)»:

«Իսկանդեր»-ի մասին խոսելով Ադրբեջանի նախագահն ասել է.

«Մենք չենք տեսել «Իսկանդեր» հրթիռի արձակումը [հայ զինվորականների կողմից Ղարաբաղում հակամարտության ընթացքում]։ Սա պարզապես հերթական սխալն է, որն արդեն արվել է հանրության առջև»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

12:17 07.08.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 5-ին Աբովյան քաղաքի Սևանի փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 35- ամյա տղամարդու։ Նա ապրիլի 23-ից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

12:09 07.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Պուտինի միջև հանդիպում անցկացնելու մասին», – ասել է նա։ Հանդիպման վայրը համաձայնեցված […] ...

SHANTNEWS

12:00 07.08.2025

SHANTNEWS

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

11:52 07.08.2025

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։   ...

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

11:46 07.08.2025

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

Կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

11:38 07.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...

BACK_TO_TOP