12:39 19.03.2021
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունն ԱՄՆ-ում ստրկության և ռասիզմի մասին, խոստովանել է, որ Վաշինգտոնն այս ոլորտում մտածելու բան ունի:
Պուտինը, հինգշաբթի օրը նշել էր, որ աֆրոամերիկացիներն ԱՄՆ-ում դեռ բախվում են «անարդարության և բնաջնջման», և հիշեցրել էր այդ երկրում ստրկության «շատ դժվար» և «շատ դաժան» շրջանը:
«Նախևառաջ, այստեղ՝ ԱՄՆ- ում, մենք կարող ենք խորհել և խոստովանել, որ մեզ պետք է շատ ավելին անել ՝ ռասայական անարդարությանը դիմակայելու և ավելի լավ երկիր դառնալու համար: Մենք աշխատում ենք դրա վրա: Նախագահ (Բայդենը) հավատարիմ է դրան», – ասել է Փսակին MSNBC- ի եթերում:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը դժվար թե նեղանա: «Իմ ենթադրությունն այն է, որ նախագահ Պուտինը շատ ավելի հաստ կաշի ունի, քան կարծում են նրա աշխատակիցները», – ասել է Ջո Բայդենի մամուլի քարտուղարը:
Միևնույն ժամանակ, նա կրկնել է, որ ամերիկացի առաջնորդը չի պատրաստվում մեղմել Ռուսաստանի հասցեին արված արտահայտությունները, բայց կշարունակի միջուկային զենքի չտարածման ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության հնարավորություններ փնտրել։
Հիշեցնենք, որ արտասահմանյան լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեման էր դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղմկահարույց հարցազրույցը, որը, կարծես, ավելի էր սրել Վաշինգտոն-Մոսկվա լարվածությունը։
Հարցազրույցին նախորդել էր ամերիկյան հետախուզության զեկույցը, համաձայն որի՝ Մոսկվան Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ միջամտել է 2020թ.-ի ընտրություններին՝ փորձելով վարկաբեկել Բայդենին և ընտրությունների արդյունքը փոխել՝ հօգուտ հանրապետական Դոնալդ Թրամփի։
20:13 14.06.2025
Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառով17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...
16:50 14.06.2025
Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուիԻրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...
16:41 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...
16:21 14.06.2025
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետԹուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...
16:11 14.06.2025
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունըԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...