19:15 29.03.2021
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնում է, որ մարտի 28-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի ուղղությամբ, ջարդել ապակիները։
«Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները: Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքն ի վերջո ո՞վ պետք է երաշխավորի»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Իրինա Յոլյանն՝ ավելացնելով, որ սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն:
Իրինա Յոլյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բարեբախտաբար վարորդը վնասվածք չի ստացել, վնասվել է միայն ավտոմեքենան: Գորիսի համայնքապետարանն իր վրա է վերցնելու պատճառված վնասը փոխհատուցելու ծախսերը: Նա նաև տեղեկացրեց, որ դեպքին շատ արագ արձագանքել են Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը:
Օրեր առաջ Արցախի Ասկերանի շրջանի Կարմիրգյուղի տարածքում՝ դեպի Կարմիր Շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ:
10:17 10.08.2025
Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում էՔննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...
10:00 10.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...