12:55 01.04.2021
Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնում շարունակվում է քաղաքացիների ընդունելության կետի աշխատանքը: Այնտեղ գործում է նաև անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և խնդրահարույց այլ թեմաների վերաբերյալ տեղեկությունների հավաքման «թեժ գիծ»: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ քաղաքացիների ընդունելության կետ օգնության է դիմել 3500 քաղաքացի։ Այդ թվում, ավելի քան 800 դիմում ստացվել է «թեժ գծով»։
«Հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում զինծառայողի անհետացման ենթադրվող շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները։ Անհետ կորածների որոնման աշխատանքները հետագայում իրականացվում են ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականների կողմից Կարմի Խաչի Միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:
Բացի Արցախի բնակիչների դիմումների հետ աշխատանքից, ռուս խաղաղապահների հումանիտար արձագանքման կենտրոնը սկսել է հասցեական մարդասիրական օգնության առաքումը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նախօրեին խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Դոկտոր Լիզա» և «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված ավելի քան 650 կգ մարդասիրական օգնություն են փոխանցել Ստեփանակերտում բնակվող բազմազավակ ընտանիքներին և հարկադրված վերաբնակներին: Նրանք ստացել են անհրաժեշտ ամեն ինչ կենցաղի բարելավման համար՝ վերմակներ, բարձեր, սալօջախներ՝ սնունդ պատրաստելու համար, հիգիենայի պարագաներ, սնունդ և այլն։
Մի քանի օրվա ընթացքում ՌԴ զինծառայողներն Արցախի բնակիչներին փոխանցել ավելի քան 16,5 տ մարդասիրական բեռ։
10:38 10.08.2025
Ռոդրին նորից վնասվածք է ստացել«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նորից վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի մինչև սեպտեմբերի կեսը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոդրին ավելի լավ է զգում, բայց «Ալ Հիլալի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել։ Նա սկսել էր ավելի լավ մարզվել։ Հուսով ենք` Ռոդրին հավաքականների խաղերից հետո հիանալի մարզավիճակում կլինի»,- նշել է անգլիական թիմի գլխավոր […] ...
10:17 10.08.2025
Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում էՔննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...
10:00 10.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...