16:48 02.04.2021
2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ-ը։
«44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը առանց տարբերակման, դիտավորյալ թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, խոշտանգել, անմարդկային վերաբերմունքի ենթարկել ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց և շարունակում է վանդալիզի ենթարկել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայկական մշակութային հուշարձանները: Ադրբեջանի վարքագիծը այդ երկրում տարիներ ի վեր պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և կոպտագույն խախտումները անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար և պետք է արժանանան համարժեք արձագանքի միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։
10:17 10.08.2025
Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում էՔննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...
10:00 10.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...