17:54 02.04.2021
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը իտալացի հեռուստադիտողին ներկայացրել է Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացրած պատերազմական հանցագործությունները և Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում մշակութային և կրոնական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը: Դեսպանն այս և այլ հարցերի շուրջ խոսել է «Բյոբլու 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ցավով նշելով, որ հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում առաջացրեց ոչ միայն արտաքին, այլև ներքին լարվածություն:
«Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը նախատեսում է բոլոր ռազմագերիների անհապաղ փոխանակում: Բայց ներկայումս Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել մինչև հիմա անազատության մեջ գտնվող մի քանի տասնյակ հայ ռազմագերիներին: Ամենացավալին այն է, որ միջազգային հանրության ճնշումից խուսափելու համար Ադրբեջանը ինչ-որ պահից ռազմագերիներին սկսեց անվանել «ահաբեկիչներ»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:
Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Human Rights Watch կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որը հաստատում է, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնություն են գործադրել հայ ռազմագերիների նկատմամբ: Կազմակերպությունը հարցազրույց է վերցրել 4 նախկին ռազմագերիներից, որոնք պատմել են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների մասին, նշել, որ իրենց տանջել են հոսանքով, կրակայրիչով, սրիչներով։
«Կցանկանայի խոսել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում մշակութային և կրոնական հուշարձանների բարբարոսական ոչնչացման մասին: Ադրբեջանցիները փորձում են հայկական հուշարձանները վերագրել կովկասյան ալբանացիներին և արգելում են UNSECO-ի մասնագետների մուտքը: Ադրբեջանի նպատակը ոչ միայն հայերին Լեռնային Ղարաբաղից բնաջնջելն է, այլև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը վերացնելն է՝ այս տարածքում հայերի հազարամյա ներկայության որևէ հետք չթողնելու համար: Ադրբեջանցիները ջնջում են խաչերն ու հայերեն լեզվով հնագույն արձանագրությունները, վերացնում են բոլոր քրիստոնեական սրբապատկերները»,- նշել է դեսպան Ծովինար Համբարձումյանը:
10:38 10.08.2025
Ռոդրին նորից վնասվածք է ստացել«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նորից վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի մինչև սեպտեմբերի կեսը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոդրին ավելի լավ է զգում, բայց «Ալ Հիլալի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել։ Նա սկսել էր ավելի լավ մարզվել։ Հուսով ենք` Ռոդրին հավաքականների խաղերից հետո հիանալի մարզավիճակում կլինի»,- նշել է անգլիական թիմի գլխավոր […] ...
10:17 10.08.2025
Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում էՔննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...
10:00 10.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...