Հայտնաբերվել և ոչնչացվել է հրթիռակասետային 27 ռումբ. ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+29.09 oC

Հայտնաբերվել և ոչնչացվել է հրթիռակասետային 27 ռումբ. ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

14:27 05.04.2021

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է շաբաթը:

2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 991 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զանգերի թիվն ավելացել է 263-ով:

Նվազել են հրդեհի դեպքերը: Շաբաթվա ընթացքում Արցախի տարածքում գրանցվել է 6 դեպք, որոնք հիմնականում բռնկվել են տեխնիկական ու քաղաքացիների անզգուշության պատճառով՝ բաց տարածքներում:
Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Յոթնօրյա ժամանակահատվածում զինամթերքի հայտնաբերման մասով ստացվել է 49 կանչ: Արցախի բոլոր շրջաններում սակրավորական ջոկատները ռուս գործընկերների և հումանիտար ականազերծող կազմակերպությունների հետ մեկտեղ շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքները:

Վերջին շաբաթվա տվյալներով հայտնաբերվել, ոչնչացվել կամ պահեստավորվել է ընդհանուր թնդանոթի 68 արկ (100 մմ) և 50 պայթուցիչ, գնդիկաբեկորային 15, հրթիռակասետային 27 ռումբ, հակատանկային մեկ ական (M-57) և 2000-ից ավելի փոքր տրամաչափի փամփուշտ: Ամբողջությամբ ականազերծված տարածքների, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների անվտանգության մասին տեղեկատվություն կհրապարակվի հաջորդ շաբաթ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Մարտի 31-ին բարձունքային դիրքում շինարարական աշխատանք կատարելիս Ստեփանակերտ քաղաքի բնակիչը վայր է ընկել և ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են բժշկական կենտրոն: Վիճակը բավարար է:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարականով՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները շարունակում են ուսումնական պլանով նախատեսված ուսումնավարժությունները: Անցած շաբաթ մեթոդական պարապմունքներ են տեղի ունեցել Մարտակերտի շրջանային բաժնում և կառուցվածքում գործող բաժանմունքներում:

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում փրկարար-որոնողական աշխատանքներ իրականացնող ջոկատները կատարել են 7 ելք: Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել է 1529 աճյուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

19:30 12.08.2025

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

19:22 12.08.2025

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

Յանիկ Սիները և Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ: Երրորդ փուլում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-2, 7-6 հաշվով առավելության է հասել կանադացի Գաբրիել Դիալոյի նկատմամբմ: Հաջորդ փուլում 23-ամյա Սիները կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Աշխարհի 4-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն էլ 7-6, 7-5 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին: […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

19:15 12.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 33-41 շենքեր, Փարպեցի փ. 17 շենք, Սարյան փ. 1, 1ա, 3, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 1-50Բ, 53-59, 59Գ, […] ...

Կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

19:09 12.08.2025

Կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Օգոստոսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջեգրատեսչական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նիստի ընթացքում քննարկվել են գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործող ընկերությունների գործունեության արդյունքները, ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել […] ...

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

19:00 12.08.2025

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

18:53 12.08.2025

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...

BACK_TO_TOP