22:06 06.04.2021
Մարտի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գողություն էր եղել Սիսիանի Ույծ համայնքում: Պատուհանից մտել ու հափշտակել էին կենցաղային իրեր՝ տանտիրոջը պատճառելով 130 հազար դրամի վնաս:
Հարուցվեց քրեական գործ:
Սիսիանի ոստիկանները ձեռնամուխ եղան բնակարանային գողության բացահայտմանը: Շուտով նրանք օպերատիվ տվյալ ստացան, որ գողությունը կատարել են տուժողի հարևանները՝ 34 և 26 տարեկան երկու տղամարդիկ: Մարզային վարչության գործընկերների և քննչական բաժնի աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալը հաստատվեց: Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկված տղամարդկանց մնում էր միայն ընդունել մեղքը, նաև հավելել, որ գողությունն արել են մարտի 17-ին:
Իրավապահներն արդեն պարզել էին, որ սա ամենը չէր: Մասնավորապես` մարտի 17-ին, մինչ այս գողությունը, 34-ամյա տղամարդը մտել էր մեկ այլ տուն և տարել կենցաղային իրեր: Իսկ մարտի սկզբին մտել էր Ույծ գյուղի մեկ այլ տուն, գողացել աշխատանքային գործիքներ և այլն: Հիմնավորվել է, որ երկու դեպքում էլ նրան օժանդակել էր 26-ամյա հարևանը:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...