15:00 07.04.2021
Հաստատվել է Նուր-Սուլթան-Երևան SCAT ավիաընկերության DV 5047 չարտերային չվերթը, տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Նուր–Սուլթան-Երևան SCAT ավիաընկերության DV 5047 չարտերային չվերթը, որը կայանալու է ապրիլի 17-ին՝ ժամը 09։00-ին։
Տոմսի արժեքը կազմում է 110,000 ղազախական տենգե։
Տոմսերի հարցերով խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝
+77012999599, Արսեն։
Ընդծենք, որ, ցավոք, Երևան-Նուր-Սուլթան չվերթով տեղերը հասանելի չեն (լրացած են)։ Այդ իսկ պատճառով այս պահի դրությամբ չեն վաճառվելու այդ ուղղությամբ տոմսեր։
Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, 2020 թ. սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը, և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը, որի մեջ կատարված և 2021 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ՀՀ տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։
ՀՀ մուտքի և ելքի կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://www.facebook.com/armembkz/posts/3361638880563435
https://bit.ly/364wEKJ
https://www.facebook.com/armembkz/posts/3806870679373584
ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:
Մանրամասն՝
https://www.facebook.com/hlib.am/posts/857131685027537
https://www.facebook.com/hlib.am/posts/870245097049529
Ղազախստան մուտք գործելու կամ լքելու կարգին կարող եք ծանոթանալ ԱԳՆ կայքից՝ «Ղազախստան» բաժնից։
Մանրամասն՝
https://www.mfa.am/hy/restrictions2
Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) անհրաժեշտ է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»։
21:47 28.07.2025
AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...
21:25 28.07.2025
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...
21:14 28.07.2025
ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններինՔրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...
21:00 28.07.2025
Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...
20:50 28.07.2025
«Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել առանց ՄեսսիիԱմերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 25-րդ տուրում սեփական հարկի տակ 0-0 հաշիվն է գրանցել «Ցինցինատիի» դեմ հանդիպմանը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմից որակազրկման պատճառով խաղը բաց են թողել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան: Մայամիի թիմը 22 խաղից հետո 42 միավորով 8-րդն է, «Ցինցինատին»` 25 հանդիպումից հետո 49 միավորով 2-րդը: ...