21:07 14.04.2021
Ո՞ւր է անհետացել փետրվարի 22-ից մինչ այժմ «Բոինգը»՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
«Մեր բոլոր աշխատակիցները երկար ժամանակ գտնվում են այնտեղ, տեխնիկական թերություններ կան՝ կապված ինքնաթիռի հետ, այդ թերությունները վերացնելու խնդիր կա: Մյուս կողմից, իրավապահ մարմինները զբաղվում են պատճառները հասկանալու համար: ՀՀ-ն այս պրոցեսում դերակատարում չի ունեցել, և այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ոչ մեր պատկան մարմնի մասնակցությամբ»,- ասել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»19:54 27.06.2025
Կումանն ու Լապորտան հաշտվել ենԿատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...
19:46 27.06.2025
Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...
19:40 27.06.2025
Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական […] ...
19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը: 30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ: Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի […] ...
19:19 27.06.2025
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն էՀունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ ՆԳՆ ստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական […] ...
19:09 27.06.2025
ՔԿ շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության ստորաբաժանումներՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության ստորաբաժանումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,- նշել է Սարգսյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Ներկայումս Քննչական կոմիտեում ընթանում են քննչական գործողություններ՝ կապված Շիրակի […] ...