10:42 15.04.2021
ԱԺ-ը շարունակում է աշխատանքները Կառավարության 2020թ-ի աշխատանքների քննարկմամբ: Հիշեցնենք՝ քննարկումը սկսվել էր երեկ, զեկույցով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նպատակահարմար է գտել անդրադառնալ երկու առանցքային թեմաների՝ Արցախի աջակցության ծրագրերին և կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներին:
«Արցախի աջակցության ծրագրերը շուրջ երկու տասնյակ են։ Մի մասը դեռևս շարունակվում է, որոնց համար փաստացի տրամադրված գումարների ու շահառուների թիվն ունեն հետևյալ պատկերը՝
Անհայտ կորած զինծառայողների՝ Զինհիմնադրամի միջոցով աջակցության նպատակով 6-ամսյա՝ ամսական 500 հազար դրամ տրամադրելու միջոցառումը, խեղում ստացած զինծառայողների աջակցություն 6 ամսով՝ ամսական եռապատկելով 100 հազարական դրամը, սա կամուրջ միջոցառում է, մինչև վերջնական շահառու դառնալը։ Օգտագործվել է 200 մլն դրամ։ Հյուրընկալ ընտանիքների աջակցության երկու ծրագրեր, որոնց նպատակն էր 6-ամսյա հատուցում իրականացնել, շահառուների թիվը 8410-ն է: Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի փոխհատուցում, ունենք 4210 շահառու և վճարված 900 մլն դրամ: Մահացած քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց ընտանիքների աջակցություն, ունենք 56 նույնականացված շահառու: Վիրավորում ստացած զինծառայողներին աջակցություն, ունենք 6500 շահառու և վճարված 3 մլրդ 3մլն դրամ»,-ներկայացրել է փոխվարչապետը:
Ամփոփել է, որ այս ուղղությամբ ունեն 3 մեծ ծրագիր, առաջինը սոցիալական աջակցությունն է, երկրորդը՝ բնակարանով ապահովելը, երրորդը՝ վնասների հատուցումը: Նշել է, որ ամբողջ տարին աշխատելու են երեք ծրագրերի շրջանակներում:
21:11 12.08.2025
Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունում՝ վստահության, գիտելիքի և ոգեշնչման մթնոլորտումՕգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։ Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու […] ...
21:00 12.08.2025
Չեխիան Գերմանիայից կգնի 44 Leopard 2A8 տանկՉեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Գերմանիայից առաջին 44 Leopard 2A8 տանկերի գնումը։ Պայմանագիրը կներառի հրամանատարական և մարտական մեքենաներ, գնման արժեքը կկազմի 34,2 միլիարդ կրոն (մոտ 1,6 միլիարդ դոլար), և ապագայում նախատեսվում է գնել այդ տանկերի ևս չորս մոդիֆիկացիա, հաղորդում է CTK գործակալությունը։ «Չեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Leopard 2A8 […] ...
20:50 12.08.2025
Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիա«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե», հայտնում է TRT Sport-ը: Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է, որ ուկրաինացին հնարավորինս շուտ միանա իրենցին: «Ֆեներբահչեն» արդեն պաշտոնական հարցում է ուղարկել «Արսենալին»՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Ալեքսանդր Զինչենկոն 2022 թվականից ի վեր «Արսենալի» կազմում մասնակցել է 91 հանդիպման, խփել 3 գոլ և […] ...
20:40 12.08.2025
Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունումՕգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։ Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու […] ...
20:30 12.08.2025
Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օգոստոսի 13-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանսի, ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների՝ Ուկրաինայի հարցով առցանց հանդիպմանը», – հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել […] ...
20:26 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետՕգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածություները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի […] ...