12:50 17.04.2021
Մինչև 60 տոկոս ուրան հարստացնելու Իրանի որոշումը չի կարող նպաստել Համատեղ գործողությունների համապարփակ պլանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք կարծում եք, որ դա որևէ օգուտ չի բերի, երբ Իրանն ասում է, թե մտադիր է ուրան հարստացնել մինչև 60%: Դա հակասում է համաձայնագրին: Ես չեմ կարող ասել, թե ինչ արդյունքների դա կհանգեցնի, բայց մենք շարունակում ենք բանակցությունները»,- ասել է ԱՄՆ առաջնորդը: Խոսքը Վիեննայում հնգյակի (Գերմանիա, Ֆրանսիա,Մեծ Բրիտանիա, Չինաստան, ՌԴ) շրջանակներում ընթացող բանակցությունների մասին է։ ԱՄՆ պատվիրակությունը հանդիպում է բոլոր մասնակիցների հետ, բացի Իրանից։
«Ամեն դեպքում մենք գոհ ենք, որ Իրանը շարունակում է մասնակցել ուղիղ բանակցություններին այն թեմայի շուրջ, թե որ ուղղությամբ ենք մենք առաջ շարժվելու: Մենք երբեք չպետք է դուրս գայինք միջուկային գործարքի շրջանակներից»: Բայդենն ասել է, որ չէր ցանկանա, որպեսզի մյուս մասնակիցներն այնպիսի զիջումներ անեն Թեհրանին, որը չի անում Վաշինգտոնը:
Ինչպես հաղորդել է Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, մասնակիցները լրջորեն են տրամադրված համաձայնագիրը վերականգնելու հարցում: Համատեղ կոմիտեի վերջին նիստի ժամանակ ՌԴ ներկայացուցիչն ասել է, որ բոլոր անդամները մտադիր են հաղթահարել այն ճգնաժամը, որը տեղծվել է ԱՄՆ նախկին ղեկավարության կողմից, որը միջուկային գործարքը հասցրել էր փլուզման:
19:54 27.06.2025
Կումանն ու Լապորտան հաշտվել են19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»19:54 27.06.2025
Կումանն ու Լապորտան հաշտվել ենԿատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...
19:46 27.06.2025
Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...
19:40 27.06.2025
Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական […] ...
19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը: 30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ: Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի […] ...
19:19 27.06.2025
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն էՀունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ ՆԳՆ ստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական […] ...
19:09 27.06.2025
ՔԿ շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության ստորաբաժանումներՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության ստորաբաժանումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,- նշել է Սարգսյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Ներկայումս Քննչական կոմիտեում ընթանում են քննչական գործողություններ՝ կապված Շիրակի […] ...