ՌԴ-Չեխիա «փոխհրաձգությանը» միանում է նաև Էստոնիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.94 oC

ՌԴ-Չեխիա «փոխհրաձգությանը» միանում է նաև Էստոնիան

13:32 20.04.2021

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գլուշկոն պատասխանել է Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիք Իլվեսայի առաջարկին՝ արգելել ՌԴ քաղաքացիների մուտքը ԵՄ: Գլուշկոն խորհուրդ է տվել շփվել Թուրքիայի և Հունաստանի կառավարությունների հետ:

«Արժե, որ նա զրուցի Թուրքիայի և Հունաստանի ղեկավարությունների հետ՝ մասնավորապես տուրիզմի կարևորության և դրանում հատկապես ռուսական բաղադրիչի մասին»,- հաղորդում է РИА Новости-ն:

Հիշեցնենք՝ Էստոնիայի նախկին նախագահը նշել էր, որ ՌԴ քաղաքացիներին պետք է թույլ տալ մուտք գործել ԵՄ միայն բացառիկ դեպքերում՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված:

Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիյմետսը կարծիք է հայտնել, որ ռուս-էստոնական հարաբերությունները չեն հասնի այն փուլին, որտեղ անհրաժեշտ լինի այդպիսի կտրուկ միջոցներ ձեռնարկել: ՌԴ Պետդումայում նշել են, որ այդպիսի միջոցները կուրախացնեն ԱՄՆ-ին:

Էստոնիայի նախկին նախագահի հայտարարությունը հնչել է ՌԴ-ի և Չեխիայի  միջև հարաբերությունների սրման համատեքստում:

Ապրիլի 17-ին Չեխիայի  փոխվարչապետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Յան Համաչեկը, որը ժամանակավորապես կատարում է նաև արտաքին գործերի նախարարի պարտականությունները, հայտնել է 18 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Երկրի իշխանությունը պատճառաբանել է, թե նրանք եղել են ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ընդ որում՝ չի ներկայացվել ոչ մի ապացույց:

Ի պատասխան՝ ՌԴ-ն Չեխիայի դեսպանատան 20 չեխ աշխատակցի հայտարարել է «պերսոնա  նոն գրատա»: Ապրիլի 20-ին Չեխիան ՌԴ-ին սպառնացել է «ակն ընդ ական» սկզբունքով հետագա գործողություններ ՌԴ-ի նկատմամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կումանն ու Լապորտան հաշտվել են

19:54 27.06.2025

Կումանն ու Լապորտան հաշտվել են

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

19:46 27.06.2025

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...

Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

19:40 27.06.2025

Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական […] ...

Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»

19:30 27.06.2025

Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»

Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը: 30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ: Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի […] ...

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

19:19 27.06.2025

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ ՆԳՆ ստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական […] ...

ՔԿ շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության ստորաբաժանումներ

19:09 27.06.2025

ՔԿ շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության ստորաբաժանումներ

ՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության ստորաբաժանումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,- նշել է Սարգսյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Ներկայումս Քննչական կոմիտեում ընթանում են քննչական գործողություններ՝ կապված Շիրակի […] ...

BACK_TO_TOP