15:13 21.04.2021
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը Ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց պետական մեղադրողի բացակայության պատճառով:
Վերջինս տեղեկացրել էր դատարանին, որ թոքաբորբով հիվանդ է, հանձնել է կորոնավիրուսի թեստ, սակայն պատասխանը դեռ չի ստացվել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ նիստը նշանակեց մայիսի 6-ին:
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահանգն Վերմիշյանը, ըստ մեղադրանքի 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 5-ը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի գույք։
Հիշեցնենք, որ այս գործով անցնում է ևս 7 ամբաստանյալ: Վազգեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գագիկ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս միջոցով պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ իր և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար։
Ջոն Ֆարխոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին անձամբ տրամադրել է 952.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։
Ռազմիկ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին տվել է կաշառք, մասնավորապես` անձամբ պաշտոնատար անձին առաջարկել է այլ անձի համար գույք` իր օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու համար:
Գագիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վազգեն Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` իր և Վազգեն Պողոսյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար:
Մուշեղ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նատալիա Չեռնիկովայի հետ նախնական համաձայնությամբ, «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության հաշվապահներ Էլեն Գրիգորյանի և Վրեժ Ասրյանի օժանդակությամբ պատրաստել և օգտագործել են ակնհայտ կեղծ փաստաթղթեր:
Էլեն Գրիգորյանին և Վրեժ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Ավետիսյանին և Նատալիա Չեռնիկովային ակնհայտ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու հարցում օժանդակելու համար։
16:42 06.05.2025
Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու […] ...
16:36 06.05.2025
Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազությունՀակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […] ...
16:30 06.05.2025
Շիրակի մարզպետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբՄայիսի 6-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, տեղակալների, դեսպանության գործերի հավատարմատարների՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա […] ...
16:24 06.05.2025
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն ԱդրբեջանԳարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն. «Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության […] ...
16:18 06.05.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 15 ծրագրային հայտ: ...
16:12 06.05.2025
Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: […] ...