17:48 28.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Ժակլին Դյուբուան և Քսավիե Բրետոնը:
«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ մշտապես մեր կողքին լինելը: Շատ կարևոր է Ֆրանսիայի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմնի բարձրաստիճան պատվիրակությունների այցը մեզ համար դժվարին ժամանակաշրջանում և մասնակցությունը Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին: Դա վկայում է Հայաստանին ու Արցախին բարեկամ Ֆրանսիայի համերաշխության, հայ-ֆրանսիական ավանդական կապերի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների մասին: Այս արձանագրումն արել եմ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունմամբ (որի 20-ամյակը լրացավ այս տարի), 2019թ. ի վեր նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրմամբ և պետական մակարդակով ոգեկոչմամբ։ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցների անմիջական ջանքերի շնորհիվ ապրիլի 16-ին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձևի նախագիծը Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար։
Գի Տեսիեն նշել է, որ Ֆրանսիան իր պատմության ընթացքում դժվար փորձությունների, կործանարար պատերազմների միջով է անցել և լավագույնս հասկանում ու կիսում է այն ցավը, որը կրում է հայ ժողովուրդը: Նրա խոսքով՝ ամոթալի է, որ Ադրբեջանը չի հարգում պատերազմի օրենքները և ազատ չի արձակում հայ ռազմագերիներին: Հենց այդ նպատակին է միտված Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը համապատասխան բանաձևի ներկայացումը, ընդ որում՝ նախատեսվում է նման բանաձև ներկայացնել նաև Սենատի քննարկմանը: Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն ընդգծել է, որ չնայած ծանր փորձություններին՝ Հայաստանի ու Արցախի վերածննդի հույսը միշտ կենդանի է, և Ֆրանսիան ամեն կերպ սատարելու է դրան: Այդ համատեքստում էր նաև 2020թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից 188 կողմ և 3 դեմ ձայներով Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով և ասել, որ այցելել են նաև Զինծառայողների վերականգնողական կենտրոն: Նրանք նշել են, որ ցնցվել են Եռաբլուրում, Ստեփականակերտի գերեզմանատանը տեսածից, շատ են ցավում բոլոր հայ ընտանիքների կորուստների համար և միևնույն ժամանակ, տպավորված են Հայաստանում և Արցախում, այդ թվում՝ երիտասարդների հետ ունեցած շփումներից, որոնք լի էին հույսով ու հավատով ապագայի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ քայլերին, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախ մարդասիրական աջակցություն ուղարկելու հետ կապված խոչընդոտներին, որոնք ստեղծում է Ադրբեջանը, զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համագործակցությանը:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատար կանգնել Հայաստանին ու Արցախին և աջակցել վերականգնման, զարգացման գործին:
«Տպավորված եմ ձեր խոսքերից և պատրաստակամությունից: Մենք միշտ զգացել ենք ձեր աջակցությունը, որն առավել ևս հիմա շատ կարևոր է»,- ի պատասխան նշել է Նիկոլ Փաշինյանը:
08:25 07.05.2025
Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի այցելի Իսրայել հաջորդ շաբաթ իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում։ «Մենք չենք պլանավորում կանգ առնել Իսրայելում, ինչ-որ պահի կայցելենք, բայց ոչ այս ուղևորության ընթացքում», -ասել է նա երեքշաբթի օրը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում […] ...
08:15 07.05.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...