Մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում. Արցախի ԱԺ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+36.09 oC

Մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում. Արցախի ԱԺ նախագահ

22:10 02.05.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Սիրելի’ հայրենակիցներ

Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած գրառումներն ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի շարունակություն են։

2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։ Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ՝ ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։ Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել։ Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության երաշխիքի հետ միասին Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը։

Անվտանգություն և հստակ կարգավիճակ․ դրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։

Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն, պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև բոլոր խաղաղասեր երկրների հետ։ Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ

16:05 21.07.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ

Հուլիսի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 384, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, փլուզման՝ 7, դարափուլի, քարաթափման, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման` 6, զինամթերքի հայտնաբերման` 4, օձի նկատման՝ 43, ինքնասպանության փորձի՝ […] ...

ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիր

15:50 21.07.2025

ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիր

Հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ […] ...

Պեսկովը խոստովանել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում բարդ շրջան է

15:43 21.07.2025

Պեսկովը խոստովանել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում բարդ շրջան է

Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում դժվարին շրջանը կանցնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդ շրջաններից մեկն է։ Հուսով ենք, որ այս շրջանը կանցնի», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Բաքվում վերջին […] ...

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

15:35 21.07.2025

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

Բանգլադեշի մայրաքաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորների թիվը 100-150 է, հաղորդում է Daily Star-ը ՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին։ «Մայլսթոուն քոլեջի տարածքում Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ», – թերթին ասել է Բանգլադեշի հրշեջ և քաղաքացիական պաշտպանության մամուլի խոսնակ Շահջահան Շիկդերը։ Իր հերթին, Առողջապահության նախարարության գլխավոր […] ...

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

15:26 21.07.2025

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։ Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական […] ...

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

15:18 21.07.2025

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև հաղթել է սպիտակներով։ Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ […] ...

BACK_TO_TOP