Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+36.09 oC

Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

15:22 03.05.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, արևային պանելների արտադրություն, զարդերի արտադրություն և գյուղատնտեսություն։

Քննարկվել է երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջադեմ ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները, և նախանշվել են դրանց ամրապնդման ու ընդլայնման նպատակով համատեղ ֆորումների ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը բարձրացրել է երկու երկրների միջև լոգիստիկ խնդիրների առկայության հարցը, որը խոչընդոտում է առևտրատնտեսական հարաբերությունների արագ զարգացման գործընթացը։ Դեսպան Բոլատ Իմանբաևը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկուստեք կարևորվել են Երևան – Նուր-Սուլթան – Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը։

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վ․ Քերոբյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պայմանավորվել են՝ իրենց լիազորությունների շրջանակներում նպաստել երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։ Համագործակցության ուղղությունների շուրջ քննարկումները և դրանց իրականացմանն ուղղված աշխատանքները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին պարբերաբար կիրազեկվի հանրությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ

16:05 21.07.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ

Հուլիսի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 384, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, փլուզման՝ 7, դարափուլի, քարաթափման, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման` 6, զինամթերքի հայտնաբերման` 4, օձի նկատման՝ 43, ինքնասպանության փորձի՝ […] ...

ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիր

15:50 21.07.2025

ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիր

Հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ […] ...

Պեսկովը խոստովանել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում բարդ շրջան է

15:43 21.07.2025

Պեսկովը խոստովանել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում բարդ շրջան է

Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում դժվարին շրջանը կանցնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդ շրջաններից մեկն է։ Հուսով ենք, որ այս շրջանը կանցնի», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Բաքվում վերջին […] ...

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

15:35 21.07.2025

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

Բանգլադեշի մայրաքաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորների թիվը 100-150 է, հաղորդում է Daily Star-ը ՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին։ «Մայլսթոուն քոլեջի տարածքում Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ», – թերթին ասել է Բանգլադեշի հրշեջ և քաղաքացիական պաշտպանության մամուլի խոսնակ Շահջահան Շիկդերը։ Իր հերթին, Առողջապահության նախարարության գլխավոր […] ...

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

15:26 21.07.2025

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։ Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական […] ...

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

15:18 21.07.2025

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև հաղթել է սպիտակներով։ Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ […] ...

BACK_TO_TOP