23:10 03.05.2021
Ավելի քան 840 մարդ, ներառյալ ոստիկանության 540 աշխատակիցներ, վիրավորվել են Կոլումբիայում համազգային բողոքի ակցիաների ընթացքում, ձերբակալվել է 431 մարդ, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանո Ապոնտեն:
«Ցույցերի ընթացքում վիրավորվել են Ազգային ոստիկանության 540 աշխատակիցներ և 306 քաղաքացիական անձինք։ Խորին ցավակցություն ենք հայտնում կապիտան Խեսուս Ալբերտո Սոլանոյի մահվան կապակցությամբ», – հայտարարել է նախարարը ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է Ազգային ոստիկանության Facebook-ի էջում:
Մոլանոն հիշեցրել է, որ կիրակի օրվանից բանակը ժամանակավոր աջակցություն է ցուցաբերում անկարգությունների ենթարկված մի շարք քաղաքների, որպեսզի երաշխավորեն քաղաքացիների անվտանգությունը, կարևոր ապրանքների և վառելիքի մատակարարումը, ինչպես նաև պաշտպանեն տրանսպորտն ու ենթակառուցվածքները:
Նա նշել է, որ բողոքի ցույցերի օրերին իշխանությունները վանդալիզմի և այլ հանցագործությունների մասին մոտ 600 հաղորդում են ստացել քաղաքացիներից և ձերբակալել 431 մարդու: Ավերվել են, ըստ պաշտպանության նախարարության տեղեկատվության, 94 բանկ և 254 խանութ, երկու մունիցիպալ վարչակազմեր և ոստիկանության 64 բաժանմունքներ:
Կոլումբիայում հարկերի բարձրացման դեմ ցույցերը շարունակվում են վեցերորդ օրը, չնայած այն բանին, որ նախագահ Իվան Դուկեն արդեն հետ է կանչել հարկային բարեփոխման նախագիծը և հրաժարվել է բենզինի և կոմունալ ծառայությունների և եկամտահարկի բազայի ԱԱՀ-ի կիրառումն ընդլայնելու գաղափարից:
Ազգային բողոքի կոմիտեն մայիսի 5-ին հայտարարել է հաջորդ ազգային գործադուլի անցկացման մասին, առաջինը տեղի է ունեցել ապրիլի 28-ին:
16:05 21.07.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգՀուլիսի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 384, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, փլուզման՝ 7, դարափուլի, քարաթափման, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման` 6, զինամթերքի հայտնաբերման` 4, օձի նկատման՝ 43, ինքնասպանության փորձի՝ […] ...
15:50 21.07.2025
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիրՀուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ […] ...
15:43 21.07.2025
Պեսկովը խոստովանել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում բարդ շրջան էՌուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում դժվարին շրջանը կանցնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդ շրջաններից մեկն է։ Հուսով ենք, որ այս շրջանը կանցնի», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Բաքվում վերջին […] ...
15:35 21.07.2025
Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներԲանգլադեշի մայրաքաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորների թիվը 100-150 է, հաղորդում է Daily Star-ը ՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին։ «Մայլսթոուն քոլեջի տարածքում Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ», – թերթին ասել է Բանգլադեշի հրշեջ և քաղաքացիական պաշտպանության մամուլի խոսնակ Շահջահան Շիկդերը։ Իր հերթին, Առողջապահության նախարարության գլխավոր […] ...
15:26 21.07.2025
Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։ Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական […] ...
15:18 21.07.2025
Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթողՀայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև հաղթել է սպիտակներով։ Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ […] ...