19:59 04.05.2021
Առողջապահության նախարարությունը Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկային հատկացրել է նոր շարժական թվային ռենտգեն սարք, որը մասնագետներին առավել ճշգրիտ ախտորոշումներ կատարելու հնարավորություն կտա։ Մինչ այս բուժհաստատությունը օգտագործում էր 1965 թվականի արտադրության ռենտգեն սարք, որի շահագործման արդյունավետությունը վաղուց սպառվել էր։
«Սա նոր սարք է, թվային սարք է, որն անմիջապես նկարելուց հետո նկարը գցում է համակարգչի մոնիտորի վրա, և մենք տեսնում ենք անհամեմատ բարձր որակով լուսապատկերը»,- նշում է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի բժիշկ-ռենտգենոլոգ Ռուզաննա Աբգարյանը։
Նոր, բազմաֆունկցիոնալ ռենտգեն ապարատը միակ նորագույն սարքն է, որ այս տասնամյակների ընթացքում հատկացվեց թիվ 2 պոլիկլինիկային։ Այն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում առաջնային բուժօղակին ուղղված աջակցություն է։
Նորագույն սարքավորումներով համալրելու անհրաժեշտություն բոլոր բուժհաստատություններն ունեն, այն կօգնի ստեղծել սպասարկման համար բավարար պայմաններ։ Իսկ թիվ 2 պոլիկլինիկայի դեպքում, միայն բուժսարքավորումների խնդիրը չէ, որ առաջնային է։ Բուժհաստատության շենքը, որը 1936 թվականի տիպային կառույց է, վթարային է և հիմնանորոգման խիստ անհրաժեշտություն ունի։
«Հատակը փայտից է, տարիներ առաջ փլուզվել էր, մենք նորից էդ հատվածը վերանորոգեցինք, բայց ամբողջությամբ շենքը վերանորոգելը մեծ գումարների հետ է կապված, դա խնդիր է, որը մեր ուժերով հնարավոր չէ լուծել»,- ասում է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն Սիրանույշ Ղուկասյանը։
Շենքային պայմանները նաև թույլ չեն տալիս բուժհաստատությանը հոգալ կամ կարգավորել մնացած խնդիրները, օրինակ՝ ձեռք բերել նոր գույք ու սարքավորումներ։ Հին ու վթարային շենքում դրանք տեղակայելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ։ 27 հազարից ավելի գրանցված քաղաքացիներ օգտվում են առաջնային բուժօգնության ծառայություններից։
«Սա հին կառույց է, և պետք է իրականում գնահատենք՝ նույն շենքի պահպանելն է ավելի նպատակահարմար, թե նորը կառուցելը, որովհետև երկու հարկի վրա պոլիկլինիկա ունենալը մի քիչ խնդրահարույց է, պետք է գնահատենք հնարավորություններն ու պայմանները»,- նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Գրեթե նույն շենքային վատ պայմաններն ունի նաև Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկան, որը Կումայրի արգելոցի պատմական կառույցների ցանկում է։ Երկու շենքերի դեպքում էլ վերանորոգումները տարբերակ չեն պրոբլեմների ամբողջական լուծման համար։ Տիպային հին շենքերում նման ենթակառուցվածքներով շահագործումը նպատակահարմար չէ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...