19:42 07.05.2021
Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղակայված շարժական կայանում այսօրվանից կկատարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի, պոլիկլինիկաների և շտապօգնության կայանի աշխատակիցները քաղաքացիներին իրազեկում են պատվաստման անհրաժեշտության մասին և տեղում պատվաստում են ցանկացող քաղաքացիներին։ Ծառայության այս տարբերակն ընտրվել է պատվաստման գործընթացը քաղաքացիներին ավելի մատչելի ու հասանելի դարձնելու համար։
«Այստեղ բնակչության անցուդարձը ավելի շատ է և, բնականաբար, հնարավոր կլինի ավելի շատ մարդ ընդգրկել և շատ մարդու տեղեկացնել պատվաստումների կարևորության մասին»,- նշել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունոկանխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանը։
Քաղաքացիներին պատվաստում են AstraZeneca պատվաստանյութով, որի տեղափոխման և պահպանման համար նախատեսված են հատուկ ջերմաստիճանով սառնարանային պայուսակներ։ Sputnik V պատվաստանյութի քանակը մարզում խիստ սահմանափակ է, բացի դրանից՝ տեղափոխման և պահպանման պայմաններ ապահովել շարժական կայանում դեռ հնարավոր չէ։
Ըստ բուժաշխատողների՝ շարժական կայանում սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները պահպանված են։ Շտապօգնության ավտոմեքենան ախտահանվում է, ապահոված է նաև հնարավոր բարդությունների դեպքում բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով։
Ըստ ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունոկանխարգելման պատասխանատուի՝ ապրիլի 15-ից մինչ օրս մարզում 416 քաղաքացի պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով, 241 պատվաստում էլ կատարվել է Sputnik V-ով, և ըստ Սոնյա Ոսկանյանի՝ լուրջ որևէ հետպատվաստումային ռեակցիա անձանց մոտ տեղի չի ունեցել։
Պատվաստվելուց հետո քաղաքացիներին տրվում է հատուկ քարտ, որտեղ նշված են պատվաստման օրն ու ամիսը, նաև բուժքույրը տեղեկացնում է հնարավոր բարդությունների ու դրանց դեմ կիրառվող միջոցների մասին։ Շարժական կայաններում պատվաստվել կարող է ցանկացած քաղաքացի՝ անկախ բնակության վայրից, գրանցման հասցեից։
Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում հետո ճշտվում են քաղաքացու տվյալները և մուտքագրվում միասնական համակարգ։
Պատվաստման գործընթացը ակտիվացնելու համար առաջիկայում շարժական կայանների թիվն ու տեղակայման վայրերը քաղաքում կավելանան։ AstraZeneca-ից բացի, մի քանի օրից շարժական կայանում քաղաքացիներին հասանելի կդառնա նաև Sputnik V պատվաստանյութը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...