16:35 09.05.2021
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։
Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․
«Այսօր մայիսի 9-ն է` մեր հաղթանակների եռատոնը, երբ հիշատակում ենք հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այսօր, սակայն, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը հեռավոր մի իրականություն է նոր սերնդի համար, երբ Շուշին գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ Արցախի Պաշտպանության բանակի հետագա ճակատագիրը մշուշոտ է, թվում է, անհնար է խոսել հաղթանակների մասին։ Սակայն հենց այս մռայլ օրերին է, որ ավելիով կարիքն ունենք լսելու հաղթանակի պատգամը և հիշատակելու հաղթանակի այն ոգին, որը գրավականն է մեր բոլոր հաղթանակների»:
Հայր Մեսրոպը, խոսելով նաև Քրիստոսի չարչարանքների, խաչելության և հաղթական հարության մասին, ընդգծեց, որ նույնիսկ հուսաբեկության ամենածանր օրերին, ինչպես մեր Տիրոջ Հայության ավետիսից առաջ առաքյալներն ու Նրա հետևորդներն էին, պետք է հաղթանակի լույսը առաջնաշարժիչ ուժ լինի և խոստումնալից ապագայի կերտումը՝ նպատակակետ մեզ համար։
Հայր Սուրբը հավելեց, որ այս օրերին, նաև սրտաբուխ աղոթքով հիշատակում ենք բոլոր նրանց, որոնք հավատով և հաղթանակի զգացումով դարերի հոլովույթում նահատակվեցին հանուն ազատ կյանքի, հանուն իրենց քրիստոնեական հավատի և սրբազան հայրենիքի։ Ապա աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը հայցեց Տիրոջից, որ Երկնքի Արքայության լույսերի մեջ բնակեցնի մեր բոլոր նահատակների հոգիները։
Վերջում Հայր Սուրբը մաղթեց, որ Ամենակարողն Աստված պահի ու պահպանի մեր նվիրական հայրենիքը և իմաստնություն ու խորագիտություն պարգևի ամենքին, որպեսզի կարողանանք ազգովին համախումբ կերտել մեր հաղթական գալիքը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության, ի պայծառություն մեր հայրենիքի և մեր Առաքելական Մայր Եկեղեցու։
Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
Նույն օրը Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշտատակին:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...
22:58 18.07.2025
Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունըՌուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […] ...