16:05 12.05.2021
Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի նպատակն ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։
Երկրում ստեղծված համաճարակային պայմաններով պայմանավորված՝ մրցույթն այս տարի անցկացվել է առցանց հարթակում: Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցել է 2-ական աշակերտ։
Մրցույթին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչ Թեհմինե Կարախանյանը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ԿԲ ներկայացուցիչ Արմենուհի Մկրտչյանը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։
Մրցույթի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շիրակի մարզի Փանիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոֆյա Մադոյանը, երկրորդ տեղը՝ Արագածոտնի մարզի Բյուրականի միջնակարգ դպրոցի սան Մերի Խաչատրյանը, իսկ երրորդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Համբարձումյանը: ՀՀ Կենտրոնական բանկը հաղթողներին տրամադրել է հուշադրամներ, իսկ Telcell ընկերությունը նրանց հրավիրել է մասնագիտական կողմնորոշման այցի:
Մրցույթի ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հատուկ հարցեր են հնչեցրել, որոնց ճիշտ պատասխաններ տված մասնակիցներն արժանացել են այդ կառույցների հատուկ մրցանակներին: Նրանց շարքում էին Անահիտ Ասլանյանը, Գալուստ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Սոնա Ասլանյանը։
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ22:58 18.07.2025
Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունըՌուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […] ...
22:46 18.07.2025
Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանըՀուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...
22:29 18.07.2025
Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...