Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը

15:24 13.05.2021

Մայիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:
Տերունական տոնի կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ և Անմահ պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի խորհրդին՝ ի մասնավորի նշելով. «Այսօր Հայ եկեղեցին տոնախմբում է Տիրոջ Համբարձման տոնը, Նրա վերադարձը դեպի իր երկնավոր Հայրը։ Այսինքն՝ այն Հիսուսը, ով իր խորհախորհուրդ ծննդյամբ երկինքը բերել էր երկիր, այժմ իր հրաշալի համբարձմամբ երկիրը բարձրացնում է դեպի երկինք։ Հիսուս վերադառնում է այնտեղ, որտեղից ծնունդ էր առել, այսինքն՝ դեպի Աստված: Աստծո որդին որպես մարդ եկավ դեպի մեզ, որպեսզի մարդկորեն մոտ լինի մեզ: ․․․Որքան էլ Հիսուս այսօր մեզ մեր երկրային մարմնավոր աչքերով տեսանելի չէ, մենք չենք կարող նրան շոշափել, նա մարմնավոր իմաստով չի քայլում մեզ հետ ու մեր կողքին, այնուհանդերձ նա այնտեղ է, ուր մենք ենք՝ նրա հետևորդներս, նա մեզ հետ է մինչև «ի կատարած աշխարհի»»:

Սերովբե եպիսկոպոսը հաստատեց, որ հավատացյալները Հիսուս Քրիստոսին հանդիպում են նաև Սուրբ պատարագի միջոցով, Սուրբ Հաղորդության ճաշակմամբ, և Եկեղեցին մեզ համար այն վերնատունն է, ուր մենք հավաքվում ենք հանդիպելու Տիրոջն ու Փրկչին, եկեղեցում, Տիրոջ խորհախորհուրդ ներկայությամբ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար։ ««Երկինքն» այնտեղ է, ուր Աստված է ապրում։ Աստված ապրում է այնտեղ, ուր տիրում է սեր ու խաղաղություն, ուր կատարվում է Աստծո կամքը, ուր Աստծո շունչն է փչում»,- ընդգծեց Սրբազան Հայրը։

Պատարագիչ Սրբազանը հիշեցրեց ներկա հավատավոր ժողովրդին, որ այսօր նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությունն է՝ փաստելով, թե ճիշտ էին արևելյան վարդապետները, երբ որոշում կայացրեցին Հայ եկեղեցու հոգևոր կենտրոնը, Հայոց կաթողիկոսության նստավայրը վերադարձնել դեպի իր աստվածօրհնյալ բնօրրանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Սուրբ Էջմիածինը, Աստծո կողմից մեզ ընծայված այն մսուրն է, այն սրբազնասուրբ վայրն է, ուր մենք միասին ենք հավաքվում` փնտրելու Հիսուս Քրիստոսին, լսելու Նրա աստվածային ձայնը և հետևելու նրան: Եվ երբ ես ասում եմ Սուրբ Էջմիածին, ես հասկանում եմ ոչ միայն հավերժական Արարատի փեշերին վեր խոյացող Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, ուր իջավ Աստծո Միածին որդին՝ Հիսուս Քրիստոս, այլ աշխարհասփյուռ ողջ Հայ եկեղեցին, որի սրբազան խորաններում Հիսուս է իջնում երկնքից ի վար՝ տեսքով նշխարի ու կարմիր գինու, որպես կենսաբեր Մարմին ու Արյուն` «Էջ Միածին», իջավ Միածինը: Եվ մենք բոլորս կոչված ենք Սուրբ Էջմիածինը, Տիրոջ հավերժական նվերը մեր ազգին, դարձնելու մեր հոգևոր հայրենիքը, որը բանաստեղծի բառերով ասած` «Ծննդավայրն է մեր հոգու և դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփայ մը ունի»»,- ասաց Սերովբե եպիսկոպոսը՝ հաստատելով, որ ամեն օր Սուրբ Էջմիածինը կանչում է մեզ նաև այս Սուրբ պատարագի միջոցով՝ փնտրելու, գտնելու այդ ճամբան և այդ ճանապարհին լսելու Տիրոջ կանչող ձայնը, ընդունելու, որ «Նա է Տերը» և հետևելու Նրան»:

Հավարտ Սուրբ պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության և հավերժ պայծառության համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները

19:54 18.07.2025

Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները

Մոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...

Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում

19:46 18.07.2025

Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:37 18.07.2025

Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվել են հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիայում Արոնյանն առավելության է հասել՝ 1.5։0.5 հաշվով։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի […] ...

Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

19:28 18.07.2025

Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, […] ...

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է

19:18 18.07.2025

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նա նշել է, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին

19:10 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին: Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։ Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, […] ...

BACK_TO_TOP