«Երուսաղեմում Իսրայելի հարձակումները յուրաքանչյուր մուսուլմանի խնդիրն է»․ Էրդողան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

«Երուսաղեմում Իսրայելի հարձակումները յուրաքանչյուր մուսուլմանի խնդիրն է»․ Էրդողան

15:49 13.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Դիարբեքիրի մայրեր»-ի հետ անցկացրած իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար, անցկացվում է մուսուլմանների շրջանում ռամադան ամսվա օրերին) ժամանակ խոսել է իսրայելա-պաղեստինյան բախումներ մասին: Պաղեստինցի արաբների նկատմամբ Իսրայելի ուժայինների գործողությունները դատապարտած Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլ Մեքքայում Քաաբայի շուրջ պտտվող, Մադինայում մարգարեին ներկայացող բոլոր մուսուլմանների խնդիրն է, այդ հարձակումները Ստամբուլում, Դիարբեքիրում, Բաղդադում, Կահիրեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Կուալա Լումպուրում, Բաքվում ու Սարաևոյում ապրող ամեն մի մուսուլմանի հարցն է»:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Էրդողանը հայտնել է նաև, որ նախաձեռնություններ են սկսել, որպեսզի այս հարցով բոլոր միջազգային կառույցներին, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությանն ու ՄԱԿ-ին գործողությունների մղեն:

Մենք ցանկանում ենք, որ անմիջապես դադարեցվեն Երուսաղեմում Ալ-Աքսայի մզկիթի ու մուսուլմանների դեմ իրականացվող ստոր հարձակումները: Մեր սպասելիքն այն է, որ վերջ դրվեն այն ճնշումներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում են պաղեստինցիների՝ տների ու հայրենիքի կորստին»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Վերջինիս խոսքերով՝ Երուսաղեմն ու մուսուլմաններին պաշտպանել չկարողացող աշխարհը դավաճանել է ինքն իրեն և քաշել է այն ռումբի պայթուցիչի օղակը, որը ոչնչացնելու է իրեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

21:08 18.07.2025

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...

Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվել

20:53 18.07.2025

Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվել

Յոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...

Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասին

20:41 18.07.2025

Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...

«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

20:28 18.07.2025

«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

20:14 18.07.2025

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

Իրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...

SHANTNEWS

20:00 18.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP