13:38 14.05.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին։
Ողջունելով ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին՝ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է Շիրակն ու, մասնավորապես, Գյումրի քաղաքը՝ կարևորելով այն մեծ ներուժը, որն առկա է այստեղ․ «Պարոն Գալագեր, բարով եք եկել Շիրակի մարզ, Հայաստանի ամենահյուրասեր ու հետաքրքիր մարզերից մեկում եք այժմ։ Շիրակը մեծ հնարավորությունների, ներուժի տեսանկյունից դեռ քիչ բացահայտված մարզ է։ Այնինչ Գյումրին հիասքանչ ճարտարապետություն ունի, ենթակառուցվածքների տեսանկյունից մեծ առավելություններ, մարզի հյուսիսն էլ՝ ձմեռային տուրիզմի զարգացման լուրջ հնարավորություններ։ Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ՝ հնարավոր են իրատեսական օրակարգի քննարկում և հստակ գործնական քայլերի մշակում, որոնց շուրջ կկարողանանք համատեղ աշխատել»։
Ջոն Պատրիկ Գալագերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անմիջական զրույցի համար՝ նշելով, որ կարևորում է համագործակցությունը մարզի հետ․ «Պարոն մարզպետ, ես ուրախ եմ հանդիպման համար, հավատացած եմ՝ համագործակցությունը կստացվի, քանզի Շիրակն իսկապես մեծ ներուժ ունի, որը, անշուշտ, բացահայտել և օգտագործել է պետք»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարային ուղղություններին, համատեղ ծրագրեր մշակելուն առնչվող հարցեր։
19:00 18.07.2025
2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 490 մլն դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2025 թվականի համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվելու է […] ...
18:52 18.07.2025
Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում էՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...
18:44 18.07.2025
Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. ՍուրենյանՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...
18:37 18.07.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆՍլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...
18:30 18.07.2025
Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերքՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...
18:22 18.07.2025
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցըՀայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...