15:23 24.05.2021
Մայիսի 21-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից՝ հրահանգավորումից հետո ճանապարհային ոստիկաններն անցան ծառայության, որը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 8 ավտոմեքենա։
Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 4 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 4, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...
19:28 17.07.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ...