Արցախում Պահուստային ֆոնդից 35 մլն դրամ է հատկացվել Լիբանանի համայնքին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+32.09 oC

Արցախում Պահուստային ֆոնդից 35 մլն դրամ է հատկացվել Լիբանանի համայնքին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով

14:08 25.05.2021

Մայիսի 25-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:Ներկայացվել են արտաքին գործերի նախարարության,զբոսաշրջության ոլորտի,հանրային հեռուստառադիոընկերության և «Ազատ Արցախ» թերթի 2020 թվականի բյուջեների կատարողականները:

Արտգործնախարարության բյուջետային ծախսերը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Հանրապետության արտաքին գերատեսչության 2020 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 803.245,5 դրամ, որից փաստացի ծախսվել է 686.262,155 դրամ: Այդպիսով բյուջեի կատարողականը կազմել է 85,4 տոկոս:

Պահուստային ֆոնդից  35 մլն դրամ է հատկացվել Լիբանանի համայնքին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով:

Օտարերկրյա պետություններում մշտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերը կազմել է 457.387,9 դրամ, ինչը կազմել է ընդհանուր պահպանման ծախսերի 66,6 տոկոսը:

Զբոսաշրջության ոլորտի բյուջեի կատարողականը ներկայացրել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Նորայր Մուսայելյանը: Ոլորտի զարգացման համար 2020 թվականին հատկացվել է 5,032.0 հազար դրամ, որից ծախսվել է 4,831.7 հազար դրամ, կատարողականը կազմել է 96.02 տոկոս:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2020 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 89.3 տոկոս, տնտեսումը կազմել է 10.7 տոկոս: Նախորդ տարվա համեմատ տնտեսված գումարը աճել է 2,046,186 դրամով:

Պահուստային ֆոնդից խորհրդին հատկացվել է 24,422,857 դրամ, որից փաստացի ծախսվել է 20,855,855 դրամ: Կատարողականը կազմել է 85,4 տոկոս: Նշված գումարից հեռուստառադիոընկերության շենքի մուտքի և ելքի հսկման և տեսահսկման համակարգերի ներդրման համար նախատեսված 6,285,000 դրամից փաստացի ծախսվել է 3,600,000 դրամ: Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինման համար նախատեսվել է 7,500,000 դրամ, որից փաստացի ծախսվել է 6,618,000 դրամ: Պահուստային ֆոնդից մյուս ծախսային ուղղությունները ուղիղ եթերների ապահովման հետ են կապված:

«Հեռուստատեսային և ռադիո ծառայություններ» ծրագրով նախատեսված 389,262,000 դրամից ֆինանսավորվել է 369,952,200 դրամի չափով: Կատարողականը կազմել է 95 տոկոս:

«Ազատ Արցախ» թերթի բյուջեն 94 մլն 420 հազար դրամի սահմաններում էր, որից փաստացի ծախսվել է 84 մլն 17 հազար 770 դրամ:Համավարակով ու պատերազմով պայմանավորված նախատեսված 150 համարից թողարկվել է 93-ը:

Բյուջեները ներկայացնելուց հետո պատգամավորները հարցադրումներ են ուղղել ոլորտների պատասխանատուներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 17.07.2025

SHANTNEWS

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

19:54 17.07.2025

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

19:42 17.07.2025

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

19:37 17.07.2025

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

Գործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...

Էլինա Ավանեսյանը պարտվել է  Iași Open-ում

19:32 17.07.2025

Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...

BACK_TO_TOP