Գյումրի ԲԿ-ում ներդրվել է «Սուր իշեմիկ կաթվածի բուժման » մարզերում առաջին պետական ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

Գյումրի ԲԿ-ում ներդրվել է «Սուր իշեմիկ կաթվածի բուժման » մարզերում առաջին պետական ծրագիրը

17:42 19.06.2021

Սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը  Հանրապետությունում ներդրվեց 2019 թվականից ։Պիլոտային ծրագրում նախ ընդգրկվեցին  մայրաքաղաքի երեք կլինիկաները։Արդյունքները գոհացուցից էին, անցած երկու տարիների ընթացքում բժիշկներին հաջողվեց փրկել սուր իշեմիկ ինսուլտի ախտանշաններով  բուժհաստատություններ դիմած  մոտ 1000 քաղաքացու կյանք։

«Հայաստանում ինսուլտը հանդիսանում է մահվան հանգեցնող հիվանդություններից երկրորդը, շատ լուրջ հիվանդության հետ մենք գործ ունենք, երկրորդ կարևոր ու վատ ցուցանիշը այն է, որ ինսուլտը հանդիսանում է հաշմանդամության առաջին պատճառը մեր երկրում։ Եթե թվերով խոսենք, նախկինում, երբ այս ծրագիրը չէր ներդրվել, Հայաստանում ինսուլտից մահացությունը կազմում էր մոտ 30%, այսինքն՝ 10 հիվանդներից երեքը մահանում էին, բայց այն կենտրոններում, որտեղ իրականացվեց ծրագիրը, մահացության ցուցանիշը նվազեց մինչև 12% »,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է նյարդաբան Ժորա Բաղդասարյանը։

Պետպատվերով` լիովին անվճար,  հիվանդներն անցնում են  լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտությունները, մասնավորապես, համակարգչային տոմոգրաֆիա և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա: Անհրաժեշտ է հետազոտությունները անցկացնել ինսուլտի  ախտանշանների  հայտնաբերումից հետո չորս ու կես ժամվա ընթացքում, դրանից հետո բուժման նորագույն մեթոդները կարող են լինել անարդյունավետ։ Մասնագետներն առաջարկում են երկու մեթոդ, որոնք համարվում են  թանկարժեք ։

«Բուժման տարբեր ձևեր կան, մի դեպքում հատուկ դեղ է ներարկվում, որն ունի տրոմբները քայքայելու հատկություն, և այդ դեղը արյան հոսքով հասնում է ուղեղի խցանված անոթին, քայքայում է տրոմբը և խցանը բացվում է։Սա կոչվում է տրոմբոլիտիկ բուժում, որի համար պետությունը հատկացնում է 1,5 միլիոն դրամ գումար, իսկ երկրորդ մեթոդը, դա վիրահատականն է, որի համար տրամադրվում է 2,5-3,8 միլիոն դրամ»,-ասում է նյարդաբանը։

Պետական ծրագիրը մարզերից առաջինը իրականացվում է Շիրակի մարզում։ Գյումրի ԲԿ-ում կբացվի առանձին բաժանմունք, որտեղ էլ կհոսպիտալացվեն սուր ինսուլտով հիվանդները, տեղում կկատարվեն վիրահատություններ,   լաբորատոր-գործիքային հետազոտություններ։

«Սկիզբը կիրականացնենք Էրեբունի ԲԿ-ի հետ համատեղ՝ ներգրավելով իրենց մասնագետներին, հետագայում արդեն մեր մասնագետները կշարունակեն աշխատանքը։ Ծրագրի հետ մեր կենտրոնը ոչ մի խնդիր չունի, տեխնիկապես հագեցած է։ Մենք նախկինում մեր հիվանդներին ստիպված ուղարկում էինք մայրաքաղաք, բայց հիմա կխնայենք այդ ժամանակը և հենց տեղում բուժօգնություն կցուցաբերենք ծանր հիվանդներին ու կկանխենք մահացության ռիսկը»,- SHANTNEWS.am-ի հետ զույցում նշել է Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP