Հարավային Աֆրիկայում 900 հանքափոր հայտնվել է շրջափակման մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Հարավային Աֆրիկայում 900 հանքափոր հայտնվել է շրջափակման մեջ

22:42 01.02.2018

Հարավաֆրիկյան հանրապետությունում հոսանքազրկման հետևանքով 900 հանքափորն հայտնվել է շրջափակման մեջ։ Պատահարը տեղի է ունեցել փոթորկի պատճառով։ Հանքարդյունաբերական Sibanye-Stillwater ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Ուելթստրեյդը հայտարարել է, որ հանքափորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ՝ հանքափորներին անվտանգ դուրս բերելու համար: Ավելի ուշ Հարավաֆրիկյան հանրապետության լեռնագործների Ասոցիացիայի նախագահը հայտնել է, որ շրջափակման մեջ հայտնվածներից մի մասին անվնաս դուրս են բերել և շարունակում են աշխատել մյուսներին տարհանելու ուղղությամբ։  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄ

13:27 07.08.2025

Բեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևան համայնքում շրջայցի ընթացքում նկատել են կոյուղու կեղտաջրեր տեղափոխող բեռնատար ավտոմեքենա, որի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտային տարածքում։ Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է, անհապաղ գրավոր հաղորդում է ուղարկվել ԲԸՏՄ: ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

13:15 07.08.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել է, որ Տոլորս-Բնունիս ավտոճանապարհի մոտ զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է ինքնաձիգ, հրացան և տարբեր տրամաչափի 27 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և հիշեցնում, […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

13:07 07.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 7-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 7-ին 4168 արևային բծերի խմբում (N04W29) գրանցվեց M2.2 մագնիտուդով 25 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Ընդհանուր առմամբ, օգոստոսին գրանցվել է այս հզորության յոթ բռնկում։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման […] ...

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, 22 անշարժ գույքերի հափշտակության և դրան օժանդակելու մեջ

12:58 07.08.2025

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, 22 անշարժ գույքերի հափշտակության և դրան օժանդակելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը,  իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների […] ...

Ուիթքոֆը շոշափել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման թեման

12:50 07.08.2025

Ուիթքոֆը շոշափել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման թեման

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը երեկվա բանակցությունների ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման հնարավորությունը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպման տարբերակին, որը երեկ ինչ-ինչ պատճառներով քննարկվել է Վաշինգտոնում, այդ տարբերակը պարզապես հիշատակվել է ամերիկացի […] ...

Ոսկեվազի բնակչի տանը 11 փաթեթ մարիխուանա կար․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

12:45 07.08.2025

Ոսկեվազի բնակչի տանը 11 փաթեթ մարիխուանա կար․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 69-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ տնամերձ հողամասում` աճեցնում կանեփ: Օգոստոսի 5-ի առավոտյան տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 5-ին Ոսկեվազի նրա տանն ու այգում կատարվեց զննություն: Հայտնաբերվեց կանեփի 58 թուփ, […] ...

BACK_TO_TOP