16:53 09.07.2021
Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամուրջի կառուցումը համարում է հայ-վրացական բարեկամության ևս մեկ վկայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«Մենք ավանդույթ ունենք, կառուցում ենք կամուրջները միասին, և այդ կամուրջները անվանում ենք բարեկամության կամուրջներ։ Հիմա այս շուրջ 200 մետր երկարությամբ կամուրջը անվանել ենք «Բարեկամության կամուրջ», որը բացվելու է հաջորդ տարի: Սա ենթակառուցվածքների առումով լավագույն ծրագիրն է, որը փաստում է, թե որքան բարեկամական են հայ և վրացի ժողովուրդները»,- ասաց Կարսելաձեն:
Նա նկատեց, որ սա առաջին համատեղ ծրագիրն է, սակայն հավելեց, որ հիմք կա՝ քննարկելու համատեղ նոր ծրագրեր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը վրացի գործընկերոջը ներկայացրել է այն լայնամասշտաբ ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում: Կարսելաձեն իր հերթին ևս ներկայացրել է Վրաստանում իրականացվող լայնամասշտաբ ծրագրերը: Կարսելաձեն կարևորեց այս փորձը՝ համատեղ ծրագրերի իրականացման համար։ «Կարելի է ասել, որ մենք նոր համատեղ ծրագրեր իրականացման ճանապարհին ենք»,- նշեց նա:
Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ կամուրջի կառուցման հարցը քննարկվել է դեռևս 2012 թվականից, 2017 թվականին ստորագրվել է վարկային համաձայնագիրը, բայց աշխատանքները կարևոր պատճառներով տեղի չի ունեցել։ «Մեր համատեղ ջանքերի արդյունքում կարողացանք հասնել նրան, որ այդ աշխատանքը տեղի ունենան: Հայաստանի հյուսիսային ուղղությունը՝ ոչ միայն Վրաստանի, այլև ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ճանապարհը անցնում է հենց այս կամրջով։ Իհարկե, մենք ունենք այլ անցակետեր, բայց սա ամենաինտենսիվ շահագործվող ուղղություն է, որովհետև դեպի Լարս տանող ճանապարհը անցնում է հենց այստեղով։ Հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք բեռնաթափել այս ուղղությամբ հիմնական ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումները»,- ասաց Պապիկյանը:
Նա տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում դեպի Գոգավան տանող ճանապարհը բարեկարգելու ուղղությամբ։ Այս տարի այդ աշխատանքները կավարտվեն։ Հայաստանի կողմից շուրջ 40 կմ ճանապարհ այս պահին կառուցվում է, գործընկերները նախորդ տարի կառուցել են իրենց հատվածը։
Կամուրջի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի մայիսին:
15:58 20.06.2025
Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովինԱվստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակում մի շարք երկրների առաջին տիկնայք և պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության և դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ...
15:53 20.06.2025
Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվիԿառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: […] ...
15:46 20.06.2025
Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կստորագրի և արեկան կստանա 7-8 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել նույնքան գոլային […] ...
15:35 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […] ...
15:31 20.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ ՊեսկովՌուսաստանի երկխոսությունը ուկրաինական կողմի հետ շարունակվում է՝ չնայած Կիևի ռեժիմի անկանխատեսելիությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կապերը կշարունակվեն։ Հնարավո՞ր են սադրանքներ Կիևի ռեժիմի կողմից։ Այո, դրանք հնարավոր են։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը և շատ անկանխատեսելի է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:26 20.06.2025
Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրըԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման […] ...